Последние новости

Երվանդ ՎԱՐՈՍՅԱՆ․ ԲՈՐԻՍ ԲԱԽՇԻՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻԱԿԱՏԱՐ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՓՈՐՁ Է

Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվողը, միանշանակ, քաղաքական աստառ ունեցող հետապնդում է, Հայաստանում լիակատար բռնապետություն հաստատելու փորձ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Ասեմ ավելին՝ ամեն բռնապետ չէ, որ իրեն կարող է նման բաներ թույլ տալ, որովհետև կան հակակշիռների հազար մեխանիզմներ ու զսպումներ։ Բացահայտ հետապնդում սկսել և փորձել կալանավորել դատավորի, ով չի կատարել քաղաքական պատվերները, ամեն բռնապետ չէ, որ կարող է գնալ այդ քայլին։ Հայաստանն այսօր այն վիճակում է, որ բացահայտ կարող են նման գործողություններ իրականացվել», - ասաց Երվանդ Վարոսյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ԲԴԽ-ին երկու միջնորդություն էր ներկայացվել՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։

Դատավորների միությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված։

«Սա ուղղակի խայտառակություն է։ Սա ոչ միայն դատական համակարգի, սա պետության վերջին նշույլների կազմաքանդման փորձ է», - ասաց Երվանդ Վարոսյանը։

Հարցին, թե այսպիսի հետապնդումները չե՞ն կաշկանդի մյուս դատավորներին՝ իրենց որոշումներում լինել անկաշկանդ, Երվանդ Վարոսյանը պատասխանեց.

«Որոշ մասին կկաշկանդի, բայց Հայաստանում կան դատավորներ, որոնց համար մորթապաշտությունը կյանքի նպատակը չի։ Նրանք, այնուամենայնիվ, կշարունակեն կատարել արդարադատությունը։ Բայց ինչի կհասնենք ընդհանուր առմամբ, ես որևէ դրական բան չեմ տեսնում»։

Փաստաբանական համայնքն իր աջակցությունն է հայտնել դատավորին։ Նրանք հայտնել էին, թե ԱԱԾ-ն և ՀՀ դատախազությունն իրենց նման գործելաոճով պարզապես նսեմացնում են դատական իշխանությանը։

«Այսօր լինելու եմ այն դատարանի դիմաց, որտեղ դատավորին ազատությունից զրկելու հարցն է քննարկվելու», - ասաց Երվանդ Վարոսյանը։

Դատավորները ևս հայտնել են, որ ի աջակցություն Բորիս Բախշիյանի՝ բողոքի ակցիա կիրականացնեն։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • «Не отдадим ни метра родной земли»: жители Тавуша продолжают акции протеста
      2024-04-20 12:02

      Жители села Киранц в Тавушской области Армении вышли в субботу на акцию неповиновения против решения о делимитации границы с Азербайджаном.

    • УХОД РОССИИ ИЗ ЗАКАВКАЗЬЯ НЕ ПРЕДСТАВЛЯЕТСЯ ВОЗМОЖНЫМ – ЭКСПЕРТ
      2024-04-20 11:54

      Новости о выводе российских миротворцев из Нагорного Карабаха и достижении соглашения между Ереваном и Баку по локальной делимитации границы вызвали значительный общественный интерес и обсуждения. Некоторые эксперты предполагают, что это может привести к уменьшению влияния России в регионе, в то время как другие считают, что позиция Москвы на Южном Кавказе останется стабильной. Также вызвало разногласия сообщение о делимитации армяно-азербайджанской границы в районе четырех сел. Для одних это важное достижение на пути к разрешению конфликта между Арменией и Азербайджаном, в то время как другие рассматривают его как шаг, который может угрожать жизненно важным коммуникациям для Армении, предоставляя азербайджанским вооруженным силам доминирующие позиции в этом районе границы. О том, как вывод российских миротворцев повлияет на региональную безопасность, насколько далеко может зайти процесс ухудшения армяно-российских отношений и почему к словам «Армения получит снижение рисков безопасности» стоит относиться скептически VERELQ поговорил с политологом Давидом Арутюновым.

    • ТРУДНО ПРЕДСТАВИТЬ ПОЛНОЦЕННЫЕ СОГЛАШЕНИЯ ЕРЕВАНА И БАКУ, ЕСЛИ НЕ БУДЕТ РЕШЕНА СУДЬБА РУБЕНА ВАРДАНЯНА – Виноградов
      2024-04-20 11:30

      Российский эксперт, президент Фонда «Петербургская политика» Михаил Виноградов написал в своем telegram-канале о появившейся вчера информации о голодовке бывшего государственного министра Республики Арцах, известного предпринимателя, инвестора и мецената Рубена Варданяна. Он находится в бакинском СИЗО уже более полугода.

    • Карен ИГИТЯН: ПОЛУЧИВ ТЕРРИТОРИИ В ТАВУШЕ, БАКУ БУДЕТ ПРОДОЛЖАТЬ УГРОЖАТЬ И ТРЕБОВАТЬ
      2024-04-20 11:21

      Азербайджан, получив территории на тавушском участке, будет снова угрожать и выдвинет новые требования. Так прокомментировал Sputnik Армения эксперт по региональным вопросам Карен Игитян договоренности комиссий Армении и Азербайджана о делимитации.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ