Ներողություն են խնդրել և կայքից հեռացրել այսպես կոչված ադրբեջանական տոնի մասին տեղեկությունը
Սոչիի վարչակազմը ներողություն է խնդրել և իր պաշտոնական կայքից հեռացրել այսպես կոչված ադրբեջանական տոնի՝ «2020 թվականի Հայրենական պատերազմում հաղթանակի օրվա» մասին տեղեկությունը։ Պաշտոնական վարկածով՝ կայքը կոտրվել է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության Facebook-յան էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարցը վաղը կքննարկվի Սոչիի ՌՀՄ մասնաճյուղի հավաքում։ Ռուսաստանի հայերի միությունը հետաքննություն է նախաձեռնել՝ պարզելու, թե արդյոք այս սադրանքը «ադրբեջանցի հաքերների» գործն է, թե դրա հետևում կանգնած են շատ ավելի լուրջ հակառուսական ուժեր։
Մեջբերվում է նաև Սոչիի վարչակազմի մեկնաբանությունը․
«Սոչի քաղաքի վարչակազմի կայքում 2021 թվականի դեկտեմբերի 29-ի տեղադրվել է 27.12.2021-ի № 3222 հրամանը «Տոների, հիշարժան և հոբելյանական տարեթվերի, նշանակալից իրադարձությունների և միջոցառումների օրացուցային ծրագիրը հաստատելու մասին»։
2022 թվականի հունվարի 5-ի ամանորյա տոների ժամանակ Սոչի քաղաքի վարչակազմի կայքում վարչակազմի տեղեկատվության և հաղորդակցության բաժնի մասնագետները ժամը 00.17-ին արձանագրել են կայքի նկատմամբ չարտոնված հասանելիություն, որն օպերատիվ կերպով կասեցվել է։
2022 թվականի փետրվարի 1-ին վերոնշյալ բաժնի մասնագետները եզրակացություն են ստացել առ այն, որ հարձակման հետևանքով հաքերները մուտք են գործել նորմատիվ-իրավական ակտերի բաժին։
«2022 թվականին տոների, հիշարժան և հոբելյանական տարեթվերի, նշանակալից իրադարձությունների և միջոցառումների օրացուցային ծրագիրը հաստատելու մասին» հրամանագրում հաքերները կեղծ գրառումներ են կատարել՝ միտումնավոր հրահրելով ազգամիջյան ատելություն։ Արձանագրվել են նաև պաշտոնական ձևակերպումների փոխարինման մի շարք այլ փաստեր։
Սոչիի վարչակազմը պաշտոնապես ներողություն է հայցում և ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ համացանցում իր տեղեկատվական ռեսուրսները նման միջադեպերից հավելյալ պաշտպանելու համար։
Այս պահին Սոչիի վարչակազմի կայքից բոլոր կեղծ տեղեկությունները հեռացվել են», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.