Իրանը նոր օդանավակայաններ կառուցելու թեմայով բանակցում է ՌԴ–ի ու Չինաստանի հետ
Իրանական կողմը Չինաստանի և Ռուսաստանի հետ բանակցություններ է սկսել իր տարածքում նոր օդանավակայաններ կառուցելու համար: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին այսօր հայտարարել է Իրանի օդանավակայանները կառավարող ընկերության գործադիր տնօրեն Սիավաշ Ամիրմոկրիբը։
«Մենք բանակցություններ ենք սկսել Չինաստանի և Ռուսաստանի հետ Իրանում նոր օդանավակայանների կառուցման համար, և նախնական ուսումնասիրություններից ու բանակցություններից հետո ձեռնամուխ կլինենք կոնկրետ տեխնիկական հարցերի և մանրամասների քննարկմանը», - ասել է Ամիրմոկրիբը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Նրա խոսքով՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ բանակցություններն ընթանում են առաջիկա 25 տարվա ընթացքում նոր օդանավակայաններ կառուցելու նպատակով: Ընկերության տնօրենը նշել է, որ ապագայում Իրանին հարկավոր կլինեն համաշխարհային չափանիշներին համապատասխանող միջազգային նոր օդանավակայաններ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.