Последние новости

«Հրապարակ»․ ՈՒՐՑԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐ ԵՆ ԳՐԵԼ

Արարատի մարզի Ուրցաձորի համայնքապետարանի աշխատակիցները, ի նշան բողոքի, աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Այս տեղեկությունը այսօրվա իր համարում հրապարակել է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով` խնդիրն այն է, որ Վեդիի համայնքապետի ԺՊ Գարիկ Սարգսյանն ազատել է Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանին և մի շարք ընդդիմադիր համայնքապետերի ու ԺՊ-ներ նշանակել։ Անդրեասյանը բողոքարկել է որոշումը, աշխատակազմը հրաժարվել է աշխատել ԺՊ-ի հետ։

«Անդրեասյանը մեզ ասաց, որ առաջին անգամ իր ենթակաները հրաժարվել են լսել իր հորդորը և շարունակել աշխատանքը»,–գրում է թերթը։

Նշենք, որ Վեդի խոշորացված համայնքի ընտրությունները կայանալու են մարտի 27-ին։ Թերթը գրում է, որ իշխանությունը քրտնաջան պատրաստվում է դրան, Գարիկ Սարգսյանն անգամ ուսանողներին անվճար ավտոբուս է տրամադրել, որ իրեն ձայն տան։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ