ՊԵԿ․ Մաքսային ծառայությունում կադրեր ներգրավելու նոր համակարգ է ներդրվել
Մաքսային ծառայությունում կադրեր ներգրավելու նոր համակարգ է ներդրվել։ Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ վերապատրաստման դիմումներն ընդունվում են երեկվանից մինչև փետրվարի 28-ը օնլայն ռեժիմով ՊԵԿ կայքում։ Նա հավելեց, որ դիմումներ կարող են ներկայացնել Հայաստանի չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և տիրապետում են հայերենին։
«Նախ կանցկացվի թեստավորում, ապա բարեվարքության ստուգում և հարցազրույց։ Այս փուլերն անցնելուց հետո մենք կկազմակերպենք տեսական (85-95 ժամ) և գործնական (մինչև 30 օր) դասընթացներ, որոնք կանցկացվեն Հայաստանի ՊԵԿ ուսումնական կենտրոնում»,- պարզաբանեց Սողոմոնյանը։
Նա նշեց, որ դասընթացներն ավարտելուց հետո տրվում է վկայական երեք տարի ժամկետով, որի ընթացքում կարելի է մասնակցել պաշտոնին նշանակման գործընթացին։ «Գործընթացը սկսվել է Երևանից։ Նախատեսվում է, որ հոկտեմբերից հնարավոր կլինի ներգրավել 100 նոր աշխատակիցների։ Մենք ակնկալում ենք քաղաքացիների ակտիվ մասնակցությունը»,- ընդգծեց ՊԵԿ նախագահի տեղակալը։
Նա հայտնեց, որ բարեփոխումների մեկ այլ ուղղություն ենթադրում է բարեվարք տնտեսվարող սուբյեկտների համար նախնական հայտարարագրման լայն պրակտիկայի ներդրում։
«Լրացնելով հայտարարագիրը՝ տնտեսվարող սուբյեկտը կկարողանա տնօրինել իր ապրանքները սահմանից՝ մաքսային հսկողություն չզգալով։ Բացի այդ, նախատեսվում է մաքսային հայտարարագրման ամբողջությամբ էլեկտրոնային համակարգ ներդնել։ Սա կարագացնի առևտրաշրջանառությունը և կխնայի տնտեսվարող սուբյեկտի ռեսուրսները։ Համալիրում բոլոր բարեփոխումները դրական կազդեն տնտեսական ակտիվության վրա»,- եզրափակեց Ծովինար Սողոմոնյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:33
Бывший губернатор Лорийской области Арам Казарян назначен начальником полиции Армении. Об этом сообщила пресс-служба МВД.
-
2025-06-03 11:30
Бывший командир легендарной карабахской воинской части "Егникнер", полковник Карен Джалавян (Кёх), был допрошен в Следственном комитете Армении. Об этом сообщает газета "Жоховурд".
-
2025-06-03 11:26
Действующий управленец сдал Арцах, своей преступной бездеятельностью уступил суверенные территории Республики Армения, довело уровень безопасности страны до исторического минимума, разрушил систему государственного управления. И что он делает в сложившейся ситуации? Задает вопрос депутат Национального собрания Тигран Абрамян.
-
2025-06-03 10:04
Организованная антинациональными властями кампания против Армянской Апостольской Церкви является экзистенциальной угрозой для сохранения национальной идентичности и суверенитета государства. Эта атака носит стратегический характер и строится вокруг двух взаимосвязанных этапов, которые можно назвать «программой минимум» и «программой максимум».