Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց Սահմանադրության փոփոխության նախագծին
Արցախի Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Արցախի Սահմանադրության փոփոխության մասին» օրենքի նախագիծը:
Նախագահի ներկայացուցիչ և տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները սկսվել են մեկ տարի առաջ։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի մեջ կոնսենսուս կա հանձնաժողով ստեղծելու հարցում, որը համապատասխան հայեցակարգ կմշակի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծել։ Հանձնաժողովի ղեկավար է նշանակվել կառավարությանն առընթեր վարչության պետ Արայիկ Լազարյանը։ Եռամսյա ժամկետում հանձնաժողովը պետք է Հարությունյանին ներկայացնի սահմանադրական բարեփոխումների մշակված հայեցակարգը։
Ըստ ԶԼՄ–ների` Հարությունյանը սահմանադրական փոփոխություններով ցանկանում է իշխանության մեջ ներգրավել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների։ Ենթադրվում է, որ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ Արցախի Սահմանադրությունն ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.