Последние новости

Բագրատյան․ Թուրքիան սպառնացել է, որ զորք կմտցնի, եթե Փաշինյանի իշխանությանը վտանգ սպառնա

Մենք այլևս անկախ պետություն չենք, Նիկոլ Փաշինյանը սարքում է այն պետությունը, որը հաշվետվություն է տալիս Թուրքիայի առջև: Այս մասին «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Հիշեք փետրվարյան իրադարձությունները, երբ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն սպառնաց: Օնիկ Գասպարյանի հետագա գործողությունները չարվեցին այն պատճառով, որովհետև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սպառնաց և զանգել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարին: Այնտեղից բան էին արել, որ բանակը չպետք է խառնվի քաղաքական գործընթացներին: Նա ասաց, որ Թուրքիան զորք կմտցնի Հայաստան, եթե Փաշինյանի իշխանությանը վտանգ սպառնա, Թուրքիան հնարավոր է այդ մարդկանց անվանի տեռորիստ ու զորք մտցնի»,-ասաց նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ