Последние новости

«Հայաստան»․ ԲԴԽ-ն վերածվում է քրեական հետապնդման մարմնի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր՝ փետրվարի 2-ին, հրատապ հանդիպում են ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ և քննարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդմանն առնչվող հարցերը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

 


«Այն մտահոգությունները, որոնք մասնագիտական հանրույթը բարձրաձայնել է այս օրերին, ներկայացրեցինք դեսպանին։ Ես դեսպանին ցույց եմ տվել այն դատավորի հայտնի տեսանյութը, որը պետք է քննի դատավոր Բախշիյանի կալանավորման միջնորդությունը։ Թող նաև միջազգային հանրության ներկայացուցիչներ, պատկերացնեն Հայաստանում արդարադատության որակը։ Դեսպանին նաև տեղեկացրել եմ ձեռքով մակագրման խնդրի մասին, ու առհասարակ, թե ինչ մթնոլորտ է տիրում կալանավորման ինստիտուտի վերաբերյալ»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Պատգամավորի համոզմամբ, դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, որովհետև նա «ոչ ցանկալի վարքագիծ է դրսևորել այս իշխանությունների ցանկություննների նկատմամբ»։ Դատավորի շուրջ տեղի ունեցող գործընթացները, ըստ սահմանադրագետ պատգամավորի՝ հետընթաց ժողովրդավարությունից։

Վերջին 4 տարիների ընթացքում, ըստ Վարդևանյանի, քրեական գործերով արդարադատություն իրականացրած դատավորների նկատմամբ գործողություններ, նույնիսկ կալանավորման հարցով, իրավապահները չեն նախաձեռնել։

«Ինչի՞ համար է հիմա այդպես եղել այսօր, որովհետև Բարձրագույն դատական խորհուրդը, առհասարակ, առնչություն չունի իր սահմանադրական կարգավիճակի հետ։ ԲԴԽ-ն վերածվում է քրեական հետապնդման մարմնի, այն պարագայում, երբ Սահմանադրոթյան մեջ գրված է, որ ԲԴԽ-ն պետք է երաշխավորի դատավորների անկախությունը։ Պատկերացրեք՝ ԲԴԽ-ն միաձայն ասում է՝ հետապնդեք դատավորին, և մի սահմանափակվեք դրանով, տարեք ու կալանավորեք, իսկ դրանից հետո «պատահականությամբ» կալանավորման գործը պետք է քննի այն դատավորը, որը փոխկապակցված է իշխանության ներկայացուցիչների հետ։ Դատավոր Դավիթ Արղամանյանը Սուրեն Պապիկյանի խորհրդականներից է եղել։ Ինչպե՞ս է ստացվում, որ հենց իրեն է գործը մակագրվել։ Մակագրել են հենց այդ անձին, որովհետև նրա նկատմամբ վստահություն ունեն, որ նա անելու այն՝ ինչ իրենից ակնկալվում է։

Այդ կերպ ամբողջ դատական համակարգին ազդակ կտան, որ այդպիսին է լինելու դատավորների նկատմամբ վերաբերմունքը, որոնք շեղվում են իշխանությունների ցանկության ուղղուց»,- նշեց Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։

Դատավորների միությունը մտահոգություն էր հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը քննելու է դատավոր Դավիթ Արղամանյանը։ Նա նոր ձևավորված՝ մինչդատական վարույթի գործեր քննող դատարանի դատավոր է նշանակվել մի քանի ամիս առաջ։

Դավիթ Արղամանյանը 2018 թվականի «հեղափոխության» օրերին հայտնի դարձավ որպես թմբկահար։ Մեկ տարի անց նա նշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական, այնուհետև՝ դատավոր։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Артак ЗАКАРЯН: «ЭТО ОЧЕРЕДНОЕ ДОКАЗАТЕЛЬСТВО ТОГО, ЧТО АШОТЯН – ПОЛИТЗАКЛЮЧЕННЫЙ»
      2024-02-27 17:20
      37

      Председатель Союза журналистов Армении Сатик Сейранян проинформировала об отказе властей предоставить группе журналистов, представляющих ряд армянских СМИ возможность провести интервью в УИУ «Нубарашен» с находящимся под арестом заместителем председателя Республиканской партии Армении (РПА) Арменом Ашотяном. Обращение к руководителю Пенитенциарной службы Минюста Армении Амбакуму Григоряну было направлено от имени С.Сейранян 8 февраля сего года.  16 февраля получен ответ – не пущать.

    • КГД уступил трудовым мигрантам: они не будут облагаться налогом (Видео)
      2024-02-27 16:51
      83

      Со вчерашнего дня в электронной системе e-draft размещен проект внесения дополнений в Налоговый кодекс, согласно которому предусмотрено следующее: если сумма налога была удержана с налогоплательщика в иностранном государстве, то в Армении не возникнет налогового обязательства по части разницы. Об этом заявил в беседе с журналистами в парламенте 27 февраля глава Комитета государственных доходов Армении Рустам Бадасян, касаясь закона о налогообложении трудовых мигрантов.

    • КТО ЛЕГИТИМИРУЕТ ИСПОЛЬЗОВАНИЕ АЗЕРБАЙДЖАНСКИХ ТОПОНИМОВ В АРМЕНИИ? (Видео)
      2024-02-27 16:50
      108

      Как с этим всем связан потенциальный визит Зеленского в Армению? Время в Армении уже очень давно ускорилось, и буквально за 2-3 дня в стране и вокруг нее происходит столько процессов, которые при прочих равных условиях в стабильной ситуации могли растянуться на целый год. Скорость происходящих событий прямо пропорциональна проводимой властями Армении политике.

    • Тигран АБРАМЯН: ЕРЕВАН ХОЧЕТ СНЯТЬ С СЕБЯ ОТВЕТСТВЕННОСТЬ
      2024-02-27 16:50
      80

      Власти Армении пытаются снять с себя ответственность за инцидент у села Неркин Ханд. Об этом депутат парламента Армении от фракции "Честь имею", член комиссии по вопросам обороны и безопасности Тигран Абрамян заявил журналистам, комментируя заявление секретаря Совбеза Армении Армена Григоряна.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ