Նախկին վարչապետ․ Արմեն Սարգսյանը հրաժարականի պատճառը Ղազախստանում ՎԻՊ անձնավորություն լինելն է
Արմեն Սարգսյանը 2018-ին դարձել է ՀՀ նախագահ և չի ներկայացրել, որ ինքը այլ երկրի քաղաքացի չէ, այդ թվում Բրիտանիայի: Այս մասին «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Ինքը մինչև հիմա Բրիտանիայի քաղաքացի է, ես կասկածում եմ դրանում: 4 տարի ասում ենք, որ նախագահի էջում դրեք այդ փաստաթուղթը, չեն դնում: Մարդիկ կան, որ նամակ են գրել Բրիտանիա, էլի թուղթ չեն ստացել: Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 5 րոպեով մտավ մոտը, ասաց՝ ես տեսել եմ թուղթը... դու ինչ ես հասկանում՝ ինչ թուղթ է, իրավաբանը դա պետք է տեսնի: Ի՞նչ թուղ ես տեսել: Նա ոչ մի թուղթ էլ չի ունեցել, ինչ-որ բան է ասել, Նիկոլն էլ ասել է՝ սրանից խոցելի նախագահ ես կյանքում չեմ գտնի, թող մնա: Մինչդեռ նախագահ էր դարձել մեկը, որը հետագայում ճակատագրական նշանակություն ունեցավ Ղարաբաղի հարցում: Հենց նա էր, որ պատերազմի ժամանակ թույլ չտվեց, որ հարվածենք նավթամուղներին ու գազամուղներին»,-ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ Արմեն Սարգսյանը նաև Ղազախստանի պատվավոր քաղաքացի է, և հենց այդ պատճառով հրաժարական տվեց:
«Ինքը ՎԻՊ անձնավորություն է Ղազախստանում: Հատուկ որոշում է եղել իր մասին: Ինքն ասում էր, որ Դարիգայի (Նազարբաևի դուստր-խմբ) հետ մոտ էր: Նա այդ ընտանիքին մեծ ծառայություններ է մատուցել ֆինանսական՝ ծանոթացնելով արքայազն Չալզի հետ և Չարլզը հավանաբար Դարիգայի փողերը վերցրել օրինականացրել է: Նա Ղազախստանում լուրջ ներդրումներ է արել հանքարդյունաբերության մեջ՝ Դարիգայի հետ միասին: Հիմա պետք է իր պատիվը փրկի»,-ընդգծեց Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով, հիմա Ղազախստանում Նազարբաևի դստեր՝ Դարիգայի բոլոր կապերը հարվածի տակ են, Արմեն Սարգսյանի համար ակտիվներ փրկելու հարց կար. «Երևի վախեցել է, որ կձերբակալեն իրեն, նույնիսկ նախագահ լինելով: Այստեղ միակ ձևը փախչել, Լոնդում թաքնվելն էր», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.