ԱՄՆ-ը լրացուցիչ զորքեր կուղարկի Ռումինիա, Լեհաստան և Գերմանիա
ԱՄՆ-ը շուտով լրացուցիչ ուժեր կուղարկի Լեհաստան, Գերմանիա և Ռումինիա։ Այս մասին փետրվարի 2-ին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Պենտագոնի խոսնակը պարզաբանել է, որ ուժեր են ուղարկվում տարածաշրջան «ոչ ընդմիշտ»։
«Սա արձագանք է ստեղծված իրավիճակին, նրանք (ուղարկված զինվորականները) չեն կռվի Ուկրաինայում»,- ասել է Քիրբին:
Ուժեր ուղարկելը, նրա խոսքով, անհրաժեշտ է տարածաշրջանում դաշնակիցներին «աջակցություն ցուցաբերելու համար»:
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հավանություն է տվել մի քանի հազար լրացուցիչ զինվորականների տեղակայմանը Եվրոպայում, գործընթացը տեղի կունենա մոտ օրերս։ Այսպիսով, նախատեսվում է Լեհաստան ուղարկել մոտ երկու հազար զինվորական և ևս մի քանի հազար զինվորական՝ ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևի, այդ թվում՝ Ռումինիայի ուղղությամբ, տեղեկացնում է ShantNews.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-08 19:43
Посол США в Армении Кристина Квин встретилась с представителями парламентской оппозиции. Об этом сообщает пресс-служба посольства.
-
2024-05-08 19:41
Мы примем участие в общенациональном митинге, который состоится 9 мая на площади Республики в Ереване. Об этом говорится в сообщении, распространенном Союзом офицеров запаса Службы национальной безопасности Армении.
-
2024-05-08 19:40
9 мая в Ереване присоединимся к общенациональному митингу. Об этом говорится в заявлении, распространенном блоком «Эчмиадзин».
-
2024-05-08 19:20
Шествие во главе с предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном доходит до города Абовян.