2021Թ․-Ի ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ԱՂՔԱՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ Է
Հրապարակվեցին 2021թ․ ՀՀ սոցիալ-տնտեսական ամփոփ նախնական ցուցանիշները (հղումը)։ Այսպիսով՝ ևս մեկ անգամ փաստվում է․
Հայաստանում շարունակում է նվազել կյանքի որակը, զուգահեռաբար՝ աճում է աղքատությունը և սրվում են սոցիալական խնդիրները։
Փաստերը՝ թվերով (ցուցանիշները բերված են աղյուսակում)․
1․ Հայաստանում նվազագույն աշխատավարձով են աշխատում աշխատողների շուրջ ¼-րդ մասը։ 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն ավելացել, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է մոտ 21,7 տոկոսով։
Մասնավորապես՝ 2021թ․-ին նվազագույն ամսական աշխատավարձը կազմել է 68000 դրամ, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը՝ շուրջ 73400 դրամ։
2․ 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին չեն ավելացել նաև սոցիալական նպաստի բազային և միջին չափերը, կենսաթոշակի նվազագույն և հիմնական չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները։
3․ 2022թ․-ին ևս չեն ավելանալու նվազագույն և բազային աշխատավարձերի, հիմնական կենսաթոշակի չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, սոցիալական նպաստի բազային չափը։
Այսինքն՝ շուրջ 585000 կենսաթոշակառուներից ու սոցիալական նպաստառուներից 485000-ի կամ 83 տոկոսի նպաստներն ու թոշակները չեն ավելացել նաև 2022թ․-ին։ Մնացած 17 տոկոսի նպաստներն ու թոշակներն ավելացել են աննշան չափերով՝ միջինը 2-3 հազար դրամով։
4․ Փոխարենը՝ միայն 2021թ․-ին արդեն ունենք սպառողական գների 7,2 տոկոս, սննդամթերքի միջին գների՝ 11,5 տոկոս, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի՝ մոտ 21,5 տոկոս աճ։ Իսկ 2022թ․-ի համար օրվա իշխանությունը կանխատեսել է սպառողական գների մինչև 5,5 տոկոս աճ։
5․ 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,6 տոկոսով: Ինքնին խնդրահարույց է աճի այս ցուցանիշը՝ ընդամենը 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ֆոնին։
Նույնիսկ միջին աշխատավարձի ուռճացված աճի այս ցուցանիշը գրեթե 3 անգամ զիջում է նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի աճին, սննդամթերքի միջին գնաճից պակաս է շուրջ 1,5 անգամ, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների (ձու, ձեթ, բանջարեղեն, շաքար և այլն) միջին գնաճից՝ շուրջ 4 անգամ։ Այլ կերպ ասած՝ 2021թ․-ին ևս աշխատողների միջին իրական աշխատավարձերը, հետևաբար նաև՝ գնողունակությունը նվազել են։
6․ 2021թ․-ին ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրել, քան 2020թ․-ին, երբ առկա էին COVID-19-ի տնտեսական համատարած ու չարդարացված սահմանափակումների, դրան էլ գումարած՝ 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները։ Ընդ որում՝ 2019թ․-ի համեմատ, 2020թ․-ին շուրջ 0,6 տոկոսային կետով աճել է աղքատության միջին մակարդակը, որի գործոնները սաստկացել են 2021թ․-ին և պահպանվում են 2022թ․-ին։ ՀՀ քաղաքացիները հաջորդ տարի ևս ավելի վատ են ապրելու, քան այս տարի։
7․ Փաստորեն, օրվա իշխանությունների կեղծ խոստումներն օր օրի բացահայտվում և փոխարինվում են ավելի մեծ ստերով։
Թադևոս Ավետիսյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-23 16:53
Национальное гражданское объединение «Айакве» обеспокоено ситуацией, сложившейся после смены власти в Сирии и особенно судьбой армянской общины страны. Об этом говорится в заявлении, распространенном «Айакве».
-
2024-12-23 16:51
Давно понятно, что он – абсолютный чемпион по лжи. Об этом написал на своей странице в «Facebook» руководитель офиса второго президента Армении Баграт Микоян, комментируя заявление премьер-министра республики Никола Пашиняна о том, что с 1994 года, то есть после прекращения огня, переговорный процесс велся вокруг возвращения Нагорного Карабаха в состав Азербайджана.
-
2024-12-23 16:50
МИД Ирана настоятельно рекомендует своим гражданам воздержаться от поездок в Сирию. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства страны Исмаил Багаи. Его слова приводит РИА Новости.
-
2024-12-23 16:49
Председатель общественной организации "Информированный и защищенный потребитель" Бабкен Пипоян раскритиковал власти Армении за противоречивые решения в сфере труда.