Последние новости

Անհայտ անձինք փորձել են թունավորել Կենդանաբանական այգու ուղտին և 2 կոալաներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 24-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի իրավաբանի կողմից ստացված ահազանգի փաստով:

Կենդանաբանական այգու իրավաբան Քրիստինե Ղ.-ն հայտնել է ոստիկաններին, որ հունվարի 22-ի 16:30-ից մինչև հունվարի 23-ի 11:15-ն ընկած ժամանակահատվածում կենդանաբանական այգում ուղտի և 2 կոալաների ազատավանդակներում անհայտ անձը կամ անձինք կարմիր գույնի կասկածելի հաբեր են դրել՝ փորձելով դիտավորությամբ թունավորել նշված կենդանիներին, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ