Последние новости

IRI-ի հարցումը․ Թուրքիան և Ադրբեջանը՝ Հայաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք

Հայաստանում կարծում են, որ Թուրքիան և Ադրբեջանն գլխավոր քաղաքական սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար: Այդ մասին վկայում են Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիուտի՝ Հայաստանում անցկացրած հանրային կարծիքի հետազոտության արդյուքները:

Թուրքիան և Ադրբեջանը՝ սառնալիք

Հարցվածները ճնշող մեծամասնությունը՝ 88%-ը Թուրքիան համարում է Հայաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք: Երկրորդ տեղում Ադրբեջանն է. հարցվածների 77%-ն այդ երկրը համարում են Հայաստանի համար քաղաքական սպառնալիք։

Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է հատկապես բարելավել հարաբերությունները Ռուսաստանի (53%) և ԱՄՆ-ի (35%) հետ:

Հարցվածների 47%-ը կողմ է Թուրքիայի հետ երկխոսությունը և հարաբերությունների կարգավորմանը՝ շարունակելով Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգը։ Շուրջ 26%-ը որոշ չափով համաձայն է, 7%-ը մասնակից դեմ է, իսկ 18%-ը կտրուկ դեմ է: Հարցվածների միայն 2% հրաժարվել է պատասխանել հարցին:

Հետազոտությանը մասնակցած քաղաքացիների 48%-ը կարծում է, որ Հայաստանը պետք է երկկողմ հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ՝ առաջ քաշելով սեփական նախնապայմանները: Օրինակ՝ այն, որ Թուրքիայի չմիջամտի Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը: 22%-ը մասնակիորեն է կողմ այս մոտեցմանը, 5%-ը դեմ է, իսկ 22%-ը՝ կտրականապես դեմ:

Հարցվածների 29%-ն է վստահ, որ Հայաստանը ոչ մի պարագայում չպետք է ձգտի կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Շուրջ 15%-ը մասնակիորեն է կիսում այս մոտեցումը, 25%-ը՝ մասնակիորեն դեմ է, 25%-ը՝ կտրականապես դեմ: Հարցվածների միայն 3%-ն է հրաժարվել է պատասխանել հարցին:

Ապաշրջափակում և սահմանազատում

Սոցոլագիական հետազոտության հեղինակները փորձել են նաև պարզել հայաստանցիների կարծիքն Ադրբեջանի հետ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ: Հարցվածների միայն 5%-ն է կարծում, որ ապաշրջափակումը դրական կազդի Հայաստանի տնտեսական զարգացման վրա, մասնակի դրական՝ 22%-ը, ոչ դրական, ոչ բացասական՝ 10%-ը, մասնակի բացասկան՝ 14%-ը, ամբողջապես բացասական՝ 45%-ը:

Թուրքիայի հետ տրանսպորտային ուղիների բացումը Հայաստանի տնտեսական զարգացման վրա դրական կարող է ազդել ըստ հարցվածների 6%-ի, 29%-ը մասնակի դրական սպասելիքներ ունի, ոչ դրական, ոչ բացասական՝ 8%-ը, մասնակի բացասկան՝ 17%-ը, ամբողջապես բացասական՝ 36%-ը:

Հարցվածների միայն 25%-ը կասրծում է, որ Ադրբեջանի հետ սահմանզատումը պետք է սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումից և Բաքվի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո: 16%-ը կողմ է սկսել այդ գործընթացը Հայաստանի զինված ուժերի մարտունակության վերականգնումից հետո, մյուս 16%-ը կարծում է, որ ներկայումս այդ գործընթացի մեկնարկը Հայաստանի և Արցախի շահերից չի բխում:

Հարցվածների 15%-ն էլ վստահ է, որ սահմանզատումն ու սահմանագծումը պետք է սկսել որքան հնարավոր է շուտ: Վերջապես 14%-ը կարծում է, որ պետք է շարժվել այդ ուղղությամբ միայն սահմանզատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում սկզբունքների հստակեցումից հետո:

Ո՞վ է իրականացրել հարցումը

Հարցումն իրականացրել է Բրեյվիս հետազոտական կենտրոնը Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվերով: Տվյալները հավաքագրվել են ամբողջ Հայաստանում 2021 թվականի նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցազրույցների միջոցով, որոնք ընտրվել են հեռախոսային համարների պատահական հավաքման մեթոդով:

Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,504 ՀՀ քաղաքացիներից։ Այն ներկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որը չի ներառում չափահասների մոտ 1.2%-ին։ Տվյալների կշռումն իրականացվել է ըստ 11 մարզերի, տարիքային խմբերի, սեռի և բնակավայրի տիպի՝ ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի 2018 թվականի տարեգրքի: Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 կետային տոկոսը ամբողջ ընտրանքի համար։

Պատասխանողների ընդհանուր թիվը կազմել է 23%, որը մի փոքր նվազ է IRI-ի վերջին հարցման տվյալներից (2021 թվականի հուլիս):

Verelq.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ