Последние новости

Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը կոչ են անում խթանել Հայաստանում գիտության զարգացումը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) իր հնգամյակի շրջանակում նախաձեռնել է առաջին խոշոր ընթրիք-դրամահավաքը՝ Advance Armenia Gala 2022-ը, որի շնորհիվ միջազգային առաջատար գիտական հետազոտություններում ընդգրկվելու հնարավորություն կստանա մինչև 50 հայաստանյան գիտնական:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 31-ին Լոս Անջելեսի The Landmark հանդիսությունների սրահում անցկացվելիք միջոցառման կարևոր նպատակն է Հայաստանի նորարարական ներուժի զարգացմամբ խանդավառ բոլոր անհատների համախմբումն ու հզոր ցանցի ձևավորումը: Երեկոյի հիմնական բանախոսը FAST-ի համահիմնադիր, ամերիկյան «Մոդեռնա» (Moderna) դեղագործական և կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանն է:

Նա LinkedIn-ի իր օգտահաշվում միջոցառման վերաբերյալ հրապարակում է կատարել՝ գրելով. «Մենք Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծեցինք այն հավատով, որ Հայաստանի բարեկեցությունն ու կայուն զարգացումը գիտական ու տեխնոլոգիական առաջընթացի մեջ է: Այդ պահից սկսած՝ FAST-ը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք ուղղված են Հայաստանում կրթության, գիտության և տեխնոլոգիական էկոհամակարգի բարեփոխմանը, ներառյալ՝ ADVANCE STEM հետազոտական ծրագիրը, որը, ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա)ուղղություններով առաջատար փորձը Հայաստան բերելով, քայլ է անում երկիրը դարձնել նոր հայտնագործությունների համար կարևոր հանգույց»:

 ADVANCE դրամաշնորհային ծրագիրը կապ է ստեղծում միջազգային ականավոր գիտնականների և Հայաստանում գործող հետազոտողների միջև, ովքեր միավորվում են հետազոտական խմբերում ու մասին իրականացնում միջազգային մրցունակ հետազոտություններ: FAST-ն ու իր գործընկերներն ապահովում են համապարփակ երկարաժամկետ ինստիտուցիոնալ և ֆինանսական աջակցություն՝ ուղղված տեղացի հետազոտողների կարողությունների զարգացմանը, նրանց աշխատավարձերի և ճամփորդական ծախսերի հատուցմանը, լաբորատոր օժանդակ նյութերի ձեռքբերմանը, գիտական ամսագրերում հոդվածներ հրապարակելու, միջազգային համաժողովներին մասնակցության, ինչպես նաև գյուտերի արտոնագրման համար անհրաժեշտ ծախսերին: Արդեն շուրջ 10 հայաստանյան գիտնական այս ծրագրի շահառու է:

 FAST-ի համահիմնադիր, գործարար ու ներդրող Ռուբեն Վարդանյանը ևս անդրադարձել է միջոցառմանն ու կարևորել է համայն հայության կողմից ջանքերի միավորումը հայուն Հայաստանի նորարարական ներուժի զարգացման:

«Ես հավատացած եմ, որ սփյուռքը պետք է կարևոր դերակատարում ստանձնի Հայաստանի ապագայի վերափոխման գործում՝ ակտիվորեն ներգրավված լինելով տարբեր նախագծերում, որոնք նպատակ ունեն խթանել Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների զարգացումը»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

«Advance Armenia Gala-ի մասնակիցը դառնալով՝ դուք կաջակցեք հիմնարար գիտական հետազոտությունների իրականացմանն ու ուժեղ Հայաստանի կերտմանը»,-նշել է FAST-ի համահիմնադիր, ինժեներ-ֆիզիկոս, գործարար, բարձրտեխնոլոգիական ներդրող Արթուր Ալավերդյանը:

Հայաստանում գիտության ու նորարարության խթանման շարժմանը միացել են Լորդ Արա Դարզին՝ Միացյալ Թագավորությունից, Յուրի Հովհաննիսյանը՝ Ռուսաստանից, Նաիրա Հովակիմյանը՝ Իլինոիսից, Մարի Փափազյանն ու Դավիթ Յանը՝ Սիլիկոնային հովտից, Կարապետ Անդրանիկյանը՝ Գերմանիայից, Սերժ Չուրուկը՝ Ֆրանսիայից, Հովհաննես Ավոյանը՝ Հայաստանից, Արմեն Օրուջյանը՝ FAST-ի հիմնադիր տնօրենը, Լոս Անջելեսից:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ստորագրությամբ երկու մարզաշապիկ ներկայացված կլինեն դրամահավաքի աճուրդին: Համաշխարհային ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար, ակտիվիստ Սերժ Թանկյանը նույնպես աջակիցների շարքում է:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЭТО ОБЯЗАТЕЛЬСТВО НЕ МОГЛО УТРАТИТЬ СВОЕЙ СИЛЫ
    2025-06-14 10:11

    Официальный представитель МИД России Мария Захарова назвала кощунственным то, что армянская сторона не задаётся вопросом об уничтожении памятников советским воинам (среди которых немало армян) в странах Европейского Союза. Это лишь часть её ответа на вопрос армянского журналиста и политолога Айка Халатяна об уничтожении Азербайджаном памятников воинам-арцахцам, павшим в боях в Великую Отечественную войну. Вопрос касался отсутствия реакции российской стороны на подобные факты. Вопрос совершенно справедливый.

  • ЭКСПЕРТ: ИРАН НЕ ДОПУСТИТ ТРАНСФОРМАЦИЙ НА ЮЖНОМ КАВКАЗЕ ПРИ РАСШИРЕНИИ КРИЗИСА С ИЗРАИЛЕМ
    2025-06-14 09:47

    Возможность распространения ирано-израильского кризиса на регион Южного Кавказа не исключена, однако Тегеран не допустит какого-либо изменения границ или геополитических трансформаций. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил иранский эксперт-международник по проблемам Южного Кавказа, преподаватель тегеранского университета ATU Эхсан Мовахедиан.

  • Россиян, включая скрипача Айка Казазяна, эвакуируют из Ирана через азербайджанскую границу
    2025-06-14 09:45

    88 граждан России, включая известных деятелей культуры, будут эвакуированы из Ирана в ночь на субботу через сухопутную границу с Азербайджаном. Об этом сообщили в оперативных службах.

  • США пригрозили Ирану
    2025-06-14 09:43

    Представитель США в ООН выступил в защиту атак Израиля на Иран, заявив, что израильское правительство заявило Вашингтону, что бомбардировки были «необходимы для самообороны», передает Al Jazeera.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ