IRI հարցումը․ Հայաստանի բնակիչները դժգոհ են վարչապետի աշխատակազմի աշխատանքից
Հայաստանի բնակիչները դժգոհ են վարչապետի աշխատակազմի աշխատանքից։ Այս մասին են վկայում IRI ինստիտուտի հարցման տվյալները։ Հետազոտության համաձայն՝ վերջինիս աշխատանքից շատ դժգոհ է հարցվածների 33%-ը, մասամբ գոհ՝ 30, որոշ չափով դժգոհ՝ 15%-ը, և միայն 19%-ն է լիովին գոհ աշխատակազմի աշխատանքից, իսկ 4%-ը չի կարողացել պատասխանել կամ հրաժարվել է պատասխանել։
Ընդ որում, նախագահի աշխատակազմի աշխատանքից դժգոհ է 39%-ը, մասամբ գոհ է 26%-ը, որոշ չափով դժգոհ է 14%-ը, գոհ է ընդամենը 9%-ը։
Հարցման համաձայն՝ բանակի ղեկավարության աշխատանքից դժգոհ է քաղաքացիների 36%-ը, որոշ չափով դժգոհ է 18%-ը, մասամբ գոհ է 29%-ը, և միայն 11%-ն է լիովին բավարարված։
Ինչ վերաբերում է դատարաններին, ապա 27%-ը շատ դժգոհ է դատարանների աշխատանքից, 29%-ը մասամբ գոհ է, 20%-ը որոշ չափով դժգոհ է, միայն 8%-ը դրական է գնահատել դատարանների աշխատանքը։ Միաժամանակ, ԿԸՀ-ի աշխատանքից մասամբ գոհ է 34%-ը, շատ դժգոհ է 20%-ը, ևս 23%-ը լիովին բավարարված է, տեղեկացնում է News.am-ը։
Նշենք, որ հարցումն իրականացրել է IRI Միջազգային հանրապետական ինստիտուտը, որի տնօրենների խորհրդի նախագահն ամերիկացի սենատոր Դեն Սալիվանն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.