IRI հարցումը․ Հայաստանի հիմնական խնդիրը երկրի բնակիչները համարում են տարածքային, սահմանային հարցերը
Հայաստանի հիմնական խնդիրը երկրի բնակիչները համարում են տարածքային, սահմանային հարցերը: IRI ինստիտուտի հարցման համաձայն ՝ այդ կարծիքին է հարցվածների 34%-ը, 17%-ը նշել է տնտեսության և գործազրկության գլխավոր խնդիրը, և միայն 3%-ն է առանձնացրել աղքատությունը։
Ընդ որում, 39%-ը վստահ է, որ կարող են ազդել երկրում կայացվող որոշումների վրա, ևս 27%-ը կարծում է, որ ամենայն հավանականությամբ կարող են, և դրանում միայն 16%-ն է կասկածում։
Հետաքրքիր է, որ 61%-ը կարծում է, որ Հայաստանը կառավարվում է որոշակի խմբերի շահերից ելնելով, և միայն 31%-ն է համոզված, որ բնակիչների մեծամասնության շահերից է բխում: Ինչ վերաբերում է ժողովրդավարության զարգացմանը, ապա 40%-ը մասամբ գոհ է գործընթացից, 26%-ը բացարձակապես դժգոհ է, լիովին գոհ է ընդամենը 11%-ը։
Պարզվել է, որ երկրի քաղաքացիների 48%-ը վստահ է, որ մարդիկ չեն վախենում բացեիբաց արտահայտել իրենց կարծիքը, 22%-ը կարծում է, որ մի քիչ, բայց, այնուամենայնիվ, վախենում են, և 9%-ը վստահ է, որ որոշակիորեն վախենում են, տեղեկացնում է News.am-ը։
Նշենք, որ միջազգային հանրապետական ինստիտուտը ՝ IRI-ն, որն անցկացրել է հարցումը, համարվում է ոչ առևտրային կազմակերպություն, որի տնօրենների խորհրդի նախագահն է ամերիկացի սենատոր Դեն Սալիվանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2024-04-26 19:39
Армения получила предложения Азербайджана по проекту мирного договора (9-ю редакцию), сказала агентству "Новости-Армения" пресс-секретарь МИД РА Ани Бадалян.