Բորիս Բախշիյան․ Այս գործընթացներն ուղիղ միջամտություն են դատավորի լիազորությունների իրականացմանը
Ցանկանում եմ, որպեսզի հանրությունը իմանա, որ ես իմ ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում սկսած քննիչի, դատախազի, նաև դատավորի աշխատանքում մշտապես առաջնորդվել եմ իմ սեփական սկզբունքներով. դրանք հետևյալն են՝ օրենքի և խղճի առաջ իմ պատասխանատվությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանը։
Նշենք, որ քիչ անց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ քննվում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, քննվելու է Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
«Ես կարծում եմ, որ այս գործընթացները, որոնք իմ նկատմամբ այժմ իրականացվում, սրանք միմիայն ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»,- նշեց Բախշիյանը։
Հարցին՝ արդյոք այս գործընթացը քաղաքական հետապնդո՞ւմ է, Բախշիյանն ասաց. «Ես իմ գործունեության ողջ ընթացքում իրականացրել եմ իմ գործառույթներն օրենքին համապատասխան՝ իմ ընկալմամբ, իմ խղճին և համոզմունքին համապատասխան»։
Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:35
Инспекционный орган безопасности продуктов питания Армении в рамках проводимого на рынке мороженого мониторинга представил результаты экспертизы образцов, взятых на производственных объектах, принадлежащих ООО «Игит» и «Пинк Берри» и индивидуальному предпринимателю Азату Казанчяну.
-
2025-06-07 13:33
Оппозиционная фракция «Честь имею» Национального Собрания Армении выдвинула кандидатом на пост премьер-министра в рамках инициируемого процесса импичмента главу общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.