Последние новости

«Հրապարակ»․ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՉԻ ԱՌԱՋԱԴՐԻ

Ընդդիմությունը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու չառաջադրել: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

«Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո սկսված տևական քննարկումների արդյունքում հաղթել է ընդդիմության այն թևը, որը միշտ կողմ է ոչինչ չանելուն, որ իրենց իբր չմեղադրեն իշխանության առաջ քաշած օրակարգերը լեգիտիմացնելու համար։ Մասնավորապես չառաջադրելու կողմնակից են եղել Անդրանիկ Թևանյանն ու Արթուր Ղազինյանը: Եվ անգամ այն փաստարկը, որ դա հնարավորություն կլինի ամբիոնն օգտագործելու և իշխանական թեկնածուի սնանկությունը ցույց տալու, դեր չի խաղացել»,– գրում է պարբերականը։

Ըստ թերթի` այսօր երկու ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ