Սի Ծինփին․ Չինաստանը և Ռուսաստանը համատեղ ջանքերով կյանքի են կոչում իրական բազմակողմանիությունը
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը և Ռուսաստանը համատեղ ջանքերով կյանքի են կոչում իրական բազմակողմանիությունը և ծառայում են որպես հենասյուն աշխարհը համախմբելու և ճգնաժամերը հաղթահարելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը բանակցություններ են սկսել, որոնց ընթացքում նախատեսում են քննարկել թեմաների լայն շրջանակ։
«Միասին աշխատելով՝ (երկրները) իրականացնում են իսկական բազմակողմանիություն, պաշտպանում են իրական ժողովրդավարական ոգին, ծառայում են որպես հուսալի հենարան՝ աշխարհը համախմբելու և ճգնաժամերը հաղթահարելու, հավասարությունը պաշտպանելու համար», - ասել է Չինաստանի ղեկավարը Պուտինի հետ հանդիպման սկզբում։
Նրա խոսքով՝ կողմերը վճռականորեն աջակցում են իրենց հիմնարար շահերը պաշտպանելուն ուղղված ջանքերին։ «Քաղաքական և ռազմավարական փոխվստահությունն ամրապնդվում է։ Կողմերը հավատարիմ են մնում սկզբնական նպատակներին՝ անդադար ջանքեր գործադրելով երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման համար»։
ՌԴ նախագահը, ով այցով գտնվում է Չինաստանում, նախատեսում է բանակցություններից հետո մասնակցել Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: