Последние новости

Ստեփանակերտի հարակից տարածքում 12-րդ դարի խաչքարեր են հայտնաբերվել

Ստեփանակերտի շրջակա անտառապատ տարածքներում 12-րդ դարի դեռևս անհայտ խաչքարեր են հայտնաբերվել։

Այս մասին հայտնում է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ–ի Facebook-յան պաշտոնական էջը։

Նշվում է, որ խաչքարերը հայտնաբերել ու պետական մարմնին դրանց մասին հայտնել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը։

«Օրերս մեզ է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը և ասել, որ Ստեփանակերտի շրջակա անտառներում մեծ խաչքարեր է տեսել։ Որոշեցինք Դավիթի հետ այցելել, պարզվեց, որ 12-րդ դարերի այս խաչքարերը գրանցված չեն»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը շնորհակալություն է հայտնել հնագույն խաչքերերը հայտնաբերած արցախցուն, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ