«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը որոշել են չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը
Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ Հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ, առաջնորդվի համազգային և համապետական շահերով. Հայաստանն այսօր ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում: Այս մասին ասված է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների տարածած հայտարարության մեջ:
Հայտարարությունում նաև ասվում է. «Համազգային համախմբումը, հանրային համերաշխությունն այլընտրանք չունեն:
Բայց երկիրը կործանման եզրին հասցրած, հասարակությունը պառակտած այս իշխանությունը որոշել է շարունակել նույն գործելաոճը և առաջնորդվել ոչ թե պետական, այլ միմիայն իր նեղ թիմային շահերով:
Չնայած Նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող ինստիտուտ, օրվա իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի Հանրապետության նախագահ:
Միջազգային հանրությունը անգործություն և լռություն է պահպանում ժողովրդավարության նահանջի ակնհայտ փաստերի հանդեպ, այդ թվում` մեկ անձի բռնապետության ձևավորման առումով:
Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի և սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը:
Ելնելով այս հաստատումներից Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 10:20
Азербайджан – наш вероятный военный противник. Об этом в соцсетях написал российский военный эксперт Игорь Стрелков.
-
2025-07-03 09:19
Слухи об ухудшении состояния здоровья одного из архиереев Армянской Апостольской Церкви не соответствуют действительности. Об этом сообщил адвокат Сергей Арутюнян в соцсети.
-
2025-07-03 09:18
Журналист Sevastopol.su Мария Дегтерева написала статью под заголовком «Стратегическая ошибка России: почему Азербайджан большая проблема, чем кажется», в которой подчеркнула, что Москва не должна была допускать того, что произошло в Нагорном Карабахе.
-
2025-07-03 09:16
Руководитель общины Масис Давид Амбарцумян выступил с заявлением, в котором сообщил, что намерен поддержать бизнесмена Самвела Карапетяна.