Գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում կրկին կընդգրկվեն ՀԿ-ների ներկայացուցիչներ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկման մասին։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ վարչապետի 19.11.2018թ. «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1535-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 5 ներկայացուցիչ: Հանձնաժողովի կազմում ընդգրվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2022թ. փետրվարի 25-ը ներկայացնել իրենց հայտերը` ըստ ներկայացված ձևաչափի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ համապատասխան հանձնաժողով ստեղծելու մասին վարչապետի որոշմանը նախորդել էր այն լուծարելու որոշումը։ Պաշտպանության նախարարի գլխավորած գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովը, ինչպես նաև դրան կից աշխատանքային խումբը երկար տարիներ բավականին հաջող աշխատել է։ Հանձնաժողովում միշտ եղել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ մինչև վերը նշված լուծարումը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 09:41
Мы глубоко обеспокоены болезненными событиями, происходящими на нашей Родине в последние дни. Об этом говорится в заявлении по итогам годового собрания священнослужителей, обнародованном на странице Первопрестольного Эчмиадзина в Facebook.
-
2025-07-12 09:37
10 июля в Абу-Даби состоялась встреча лидеров Армении и Азербайджана, по итогам которой было опубликовано обтекаемое заявление. Что на самом деле обсуждали стороны, возможно ли подписание мирного договора до парламентских выборов Армении 2026 года и какова роль внешних игроков — в интервью VERELQ рассказывает политолог, старший научный сотрудник APRI Armenia Бениамин ПОГОСЯН.
-
2025-07-12 09:36
ООН приветствует диалог между Арменией и Азербайджаном, заявил официальный представитель генсека организации Стефан Дюжаррик, комментируя встречу лидеров двух стран.
-
2025-07-12 09:32
Конференция ООН по торговле и развитию (ЮНКТАД) объявила, что подписанное в 2022 году соглашение с Россией о содействии в экспорте российского продовольствия и удобрений в этом месяце перестанет действовать, передает AFP.