Ռուբեն Վարդանյանը հրապարակել է «Հայաստանի ապագայի 15 սկզբունքները»
Սոցիալական ներդրող և ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը հրապարակել է «Հայաստանի ապագայի 15 սկզբունքները» ծրագրային հոդվածը:
50 էջանոց հոդվածը բաղկացած է 7 գլուխներից.
1. Փոփոխությունների անհետաձգելիությունը վերջին հնարավորությունն է
2. Նախկին սոցիալական պայմանագիրը
3. Նոր սոցիալական պայմանագիր իշխանության և հասարակության միջև
4. Նոր սոցիալական պայմանագիր Հայաստանի և Սփյուռքի միջև
5. Ապագայի հայեցակարգ. Ինչպիսի՞ն ենք ցանկանում տեսնել Հայաստանը
6. Ինչպե՞ս կարելի է հասնել Հայաստանի ավելի լավ ապագայի
7. «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը և նրա նպատակները
Հոդվածում Ռուբեն Վարդանյանն անդրադառնում է Հայաստանի ներքին կյանքի, արտաքին քաղաքականության և տնտեսական զարգացման մի շարք առանցքային հարցերի:
«Վճռական այն պահին, երբ Հայաստանը վերջապես ինքնիշխանություն ձեռք բերեց, ներքին և Սփյուռքի վերնախավերը չհամախմբվեցին՝ համատեղ ընտրելու թե՛ երկրի, թե՛ ողջ ազգի զարգացման հետագա մոդելն ու վեկտորը, չմշակեցին ընդհանուր օրակարգ, որով կսահմանվեր անհրաժեշտ բարեփոխումների փաթեթը», - գրում է նա:
Վարդանյանը նկատում է, որ «նոր իշխանությունը կրկնեց ճակատագրական միևնույն սխալը, որ թույլ էին տվել իր նախորդները 1990-ականների սկզբին՝ համարելով, որ հեղափոխության հաղթանակը և նրա անարյուն բնույթն իրավունք են տալիս երկրում մենաշնորհելու իշխանությունը»։
«Երկրի նախկին ղեկավարության հրաժարականը, սակայն, չի նշանակում զարգացման մոդելի ինքնըստինքյան փոփոխություն։ Նոր առաջնորդների համար հեշտ էր քննադատել իրենց նախորդներին, բայց նրանց հռչակումների մեծ մասն անհավատալիորեն դժվար էր իրականացնել», - նշում է նա՝ ավելացնելով, որ «չի տեսնում քաղաքական որևէ ուժ, որը կկարողանա երկիրը դուրս բերել ճգնաժամից»։
Ռուբեն Վարդանյանը գրում է, որ «Հայկական վերնախավի խնդիրն է Արցախում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգումը և Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը»։
Մեդիամաքս
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: