Последние новости

Bloomberg-ը սխալմամբ հայտարարել է, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա

Ամերիկյան Bloomberg գործակալությունը Ռուսաստանի «ներխուժման» մասին վերնագիր է հրապարակել իր կայքում, այնուհետև ընդունել է սխալը և հեռացրել այն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք բազմաթիվ սցենարների համար վերնագրեր ենք պատրաստում, և «Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա» վերնագիրը պատահաբար հրապարակվել է մեր կայքում արևելյան ժամանակով 16:00-ին (փետրվարի 5-ին՝ Երևանի ժամանակով ժամը 01:00-ին)։ Մենք խորապես ցավում ենք սխալի համար», - հայտարարել է գործակալությունը։

Լրատվամիջոցը պարզում է միջադեպի հանգամանքները։

Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի` «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ