Последние новости

Ռուս խաղաղապահներն ամփոփել են այս տարվա առաջին ամսվա գործունեության արդյունքները

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ամփոփել են մեկ ամսում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում իրականացրած գործունեության արդյունքները։

Ռուս խաղաղապահների շնորհիվ մարդասիրական բեռով շարասյուններն անվտանգ հասել են Արցախ, ուխտավորներն այցելել են Ամարասի վանք, զինծառայողները հսկել են, որ հրադադարի ռեժիմը չխախտվի, նրանք նաև տարբեր տեղանքներ են ականազերծել։

Խաղաղապահներն ավելի քան 30 մարդասիրական ակցիա են կազմակերպել, որոնց ընթացքում ավելի քան 500 կգ մարդասիրական բեռ է տրամադրվել տեղահանվածներին ու կարիքավորներին, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքներին:

Խաղաղապահ զորախումբը շարունակել է կատարել հրադադարի ու մարտական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերահսկողության խնդիրները:

Խաղաղապահներն ուղեկցել են նաև շուրջ 300 ուխտավորի։  

Զինադադարի ռեժիմի վերահսկման, իրավիճակի մոնիթորիգնի և սադրիչ գործողությունները կանխելու նպատակով խաղաղապահ զորախմբի շարժական խմբերը 39 պարեկություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի համաձայնեցված երթուղիներով։

Մարդասիրական արձագանքման կենտրոնն իրականացրել է 10 ակցիա՝ աջակցելու ներքին տեղահանվածներին և կարիքավոր ընտանիքներին, այդ թվում՝ բազմազավակներին։

Ավելի քան 500 կգ մարդասիրական օգնություն է տրամադրվել։

Հունվարին Մարդասիրական արձագանքման կենտրոնը տեղի բնակիչներից ստացել է 109 դիմում, որից 28-ը՝ հեռախոսով։

Անցած ամսվա ընթացքում ռուս խաղաղապահները 31 ուղևորություն են կատարել՝ ապահովելու գյուղատնտեսական և վերանորոգման և վերականգնման աշխատանքների անվտանգությունը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ սկսվել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի և հարակից գյուղերի բնակիչների համար կենտրոնացված ջրամատակարարման համակարգի կառուցումը։

Ռուսական ինժեներական և սակրավորական ստորաբաժանումները շարունակում են տարածքի և առարկաների մաքրումը, ինչպես նաև չպայթած զինամթերքի ոչնչացումը։

Մինչ օրս ստուգվել է 1937 շենք, մաքրվել է 690 կմ ճանապարհ և 2331 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 26176 պայթուցիկ առարկա։

Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից տարածաշրջանում խաղաղապահ առաջադրանքների կատարումը շարունակվում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Օլեգ Գորբունովը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ