Последние новости

Արթուր Գրիգորյանին կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում

ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում (նախկին Թոխմախ գյոլ): Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նման որոշում է կայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողովը՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ։

Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր` փետրվարի 5–ին` ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում, վերջին հրաժեշտը` փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00, նույն վայրից, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Հիշեցնենք, որ երգահանը մահացել է փետրվարի 4-ին 63 տարեկանում, պատճառը քաղցկեղն էր։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ