Հունաստանի առաջին դեսպան․ Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն
Արցախում հայկական մշակութային ժառանգության դեմ սպառնալիքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, ՍԾՏՀ նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը: Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեպանատունը:
«Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ:
Քրիստոնեական տաճարների Կովկասի ալբանացիներին պատկանելու պատրվակով այդ խումբը պետք է որոշի, որ տաճարներից պետք է վերացվի հայկական ներկայությունը:
Կովկասի Ալբանական եկեղեցին եղել է ինքնավար եկեղեցի: Այն ստեղծվել է կարճ ժամանակով հինգերորդ դարում և 705 թ-ին ենթարկվել հայկական առաքելական եկեղեցուն: Ալբանական այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ստեղծել է հայկական այբուբենը 405 թվականին և միառժամանակ հետո ստեղծել ալբանականը: Հետևաբար անհնարին է, որ Հայկական եկեղեցին իր իսկ օգտին համար օգտագործեր ալբանական տաճարները:
Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 13:46
С начала апреля 70% экспортных партий армянского коньяка (391 из 557) были успешно доставлены получателям. Об этом сообщил заместитель министра экономики Армении Арман Ходжоян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-11 13:44
Массовые акции протеста в США перекинулись на Сан-Франциско, Даллас, Чикаго, Атланту, Тампу, Хьюстон и Нью-Йорк, сообщают американские СМИ.
-
2025-06-11 13:41
Член Совета по защите прав граждан Арцаха Нжде Искандарян назначен госминистром Нагорного Карабаха. Об этом он 11 июня сообщил на встрече с журналистами.
-
2025-06-11 13:38
Число погибших в результате взрыва в жилом доме на улице Гарегина Нжде в Чамбараке достигло 3. Спасатели извлекли из-под завалов еще одно тело.