Последние новости

Հայտնի են այսօր Բաքվի տված 8 հայ գերիների անունները

ՀՀ ԱԳՆ–ի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է այսօր Բաքվի տված 8 հայ գերիների անունները։ Նրանք են`

1. Տարզյան Սարգիս

2. Բալայան Վարդգես

3. Պետրոսյան Արմեն

4. Բաբայան Արթուր

5. Սարգսյան Հմայակ

6. Գալոյան Գուրգեն

7. Կյուրեղյան Գրիգոր

8. Մալոյան Վաղարշակ

Հայտնել էինք, որ ադրբեջանական ԶԼՄ–ների փոխանցմամբ` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի, փաստը հաստատել էր Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը` մանրամասնելով, որ նրանց մի մասը զինծառայողներ են, որոնք գերեվարվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ։

Նշվում է, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ