Վարորդները շարունակում են բողոքել ԱՊՊԱ-ի թանկացման դեմ
Երևանի կենտրոնում կրկին մեկնարկել է ԱՊՊԱ–ի թանկացման դեմ բողոքի ակցիան։
Այս անգամ վարորդները հավաքվել են Շահումյան հրապարակի մոտ, որտեղից նրանք երթով շարժվելու են դեպի Հայաստանի ապահովագրական բյուրո։
Պահանջը շարունակում է նույնը մնալ` չեղարկել ԱՊՊԱ–ի թանկացումները։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում պահում էին` «ԱՊՊԱ–ն չի թանկանալու», «Վերանայեք բոնուս–մալուս...» գրությամբ պաստառներ։
«Մենք այսօր երթով շարժելու ենք դեպի ԱՊՊԱ բյուրո, ոստիկանության հետ ամեն ինչ համաձայնեցված է, ինչպես նախորդ անգամ։ Այնտեղ արդեն կներկայացնենք մեր պահանջները։ Մեր պահաջների մեջ ավելացել է ևս մեկ կետ` ԱՊՊԱ բյուրոյի պետի հրաժարականը (գործադիր տնօրեն՝ Վաղինակ Եղիազարյան - խմբ.)։ Երրորդ կետի մասին մի փոքր ավելի ուշ կխոսենք»,– նշեց ակցիայի մասնակից վարորդներից մեկը։
Նա հավելեց, որ քայլեր անելուց առաջ արդյունք են ակնկալում, գնալու են մինչև վերջ ու իրենց բողոքները շարունակական են լինելու։ ԱՊՊԱ բյուրոյի ղեկավարի հրաժարականը պահանջում են, քանի որ հույս ունեն, որ կգա մեկը, ով կլսի իրենց, կհասկանա բողոքներն ու խնդիրները։
Վարորդը նաև շեշտեց, որ առաջիկայում, եթե իրենց խաղաղ բողոքներն արդյունք չտան, ապա դրանք կվերածվեն անհնազանդության ակցիաների։
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ընդգծեց, որ իրենք 3000 դրամով թանկացման պատճառով չեն բողոքում, այլ իրենք ավելի առաջ են նայում։
«Տարիներ շարունակ մեքենա եմ վարում և մինչ օրս վթար չեմ ունեցել, սակայն եթե լինի նման բան, ապա այն կթանկանար։ Վերջերս մերկասառույց էր ճանապարհին, ու մեքենաս մի պահ չկարողացա կառավարել, սակայն, բարեբախտաբար, վթար չեղավ։ Եթե լիներ ու հարվածեի որևէ թանկարժեք մեքենայի, իմ ԱՊՊԱ–ն ավելի շատ կթանկանար։ Եթե 1 մլն–ից ավելի լիներ փոխհատուցումը` կթանկանար 300 տոկոսով։ Ինչի համար ես այդքան գումար պետք է վճարեմ»,– նշեց վարորդը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-12-05 18:1672
«Провозглашенные властями Армении различные „формулы мира”явно обошли стороной около 6 десятков удерживаемых в бакинских тюрьмах армянских пленных», – заявил во время часа заявлений в Национальном Собрании Армении 5 декабря секретарь фракции «Честь имею» Тигран Абрамян.
-
2023-12-05 17:39122
В Египте 4 декабря открылась Международная выставка оборонных технологий и технологий безопасности «EDEX-2023». На официальной церемонии открытия выставки присутствовала делегация Министерства высокотехнологической промышленности Армении во главе с главой ведомства Робертом Хачатряном.
-
2023-12-05 17:37124
Движение «Мать Армения» распространило сообщение, в котором говорится:
-
2023-12-05 17:33120
Украинский военкор Роман Бочкала случайно раскрыл страну, в которой Киев изготавливает снаряды. Оказалось, что производство находится в Азербайджане. Об этом в Telegram сообщает RTVI.