Последние новости

ՌԴ ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի սահմանին զորքեր «կենտրոնացնելու» մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի «կենտրոնացման» մասին տեղեկատվությունը, հայտարարել է. «Որտեղ նրանք պետք է լինեն, այնտեղ են` մենք մեր տանն ենք»:

«Ձեզ հիմա չէ, որ պետք է ներկայացնենք, թե որքան բանակ ունենք, որտեղ են գտնվում մեր Զինված ուժերը և որտեղից ուր են գնում։ Որտեղ պետք է լինեն նրանք, այնտեղ են, նրանք իրենց տանն են», - ասել է նա «Առաջին ալիքի» եթերում ՝ պատասխանելով արևմտյան լրագրողներից մեկի հարցին։

ՌԴ–ի և արևմտյան երկրների հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայում և Ղրիմի (մտել է Ռուսաստանի կազմի մեջ 2014 թվականին թերակղզում տեղի ունեցած հանրաքվեից հետո) շուրջ առկա իրավիճակի պատճառով։ Արևմուտքը, մեղադրելով ՌԴ–ին միջամտելու մեջ, նրա դեմ պատժամիջոցներ կիրառեց, Մոսկվան պատասխան միջոցներ ընդունեց, ներմուծումը փոխարինելու ուղի բռնեց և հայտարարեց, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն արդյունավետ չէ։ Ռուսաստանը նաև հայտարարեց, որ Ուկրաինայում հակամարտության կողմ չէ և կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի առարկա չի հանդիսանում։

Միևնույն ժամանակ Կիևն ու արևմտյան պետությունները վերջին շրջանում մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի ենթադրյալ «ագրեսիվ գործողությունների» աճի առնչությամբ։ Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները` հայտարարելով, որ որևէ մեկին չի սպառնում և որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունի, իսկ «ՌԴ–ի ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ, ռուսական սահմանների մոտ ավելի շատ ՆԱՏՕ–ի ռազմական տեխնիկա տեղակայելու համար։ ՌԴ ԱԳՆ–ում ավելի վաղ նշել էին, որ «ռուսական ագրեսիայի» մասին Արևմուտքի հայտարարությունները և դրանից Կիևին պաշտպանվելու հարցում օգնելու հնարավորությունը և՛ ծիծաղելի են, և՛ վտանգավոր, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ