Последние новости

Արցախի նախագահը Լուսինե Ղարախանյանին նոր պաշտոն է տվել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր պաշտոնից ազատել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի Լուսինե Ղարախանյանին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Մեկ այլ հրամանագրով Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական:

Արայիկ Հարությունյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակել Անահիտ Հակոբյանին։

Լուսինե Ղարախանյանը նախարարի պաշտոնը ստանձնել էր 2020թ. մայիսի 26-ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ