Последние новости

Սյունիքում գերեվարված բոլոր հայերը վերադարձվել են

2021 թվականի նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած մարտերից հետո գերության մեջ հայտնված բոլոր հայ զինծառայողները վերադարձվել են։ Տեղեկությունը հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։

Այսօր Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ Հայաստանին է վերադարձրել ևս 8 ռազմագերի:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանց մի մասը գերեվարվել է անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած բախումների ժամանակ, մյուս մասը՝ 2020 թվականի դեկտեմբերին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ։

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերյան դեպքերից հետո Ռուսաստանի, Հունգարիայի և ԵՄ միջնորդությամբ գերիներին վերադարձնելու մի քանի փուլ է եղել։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ