Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ՝ ԲՈՐԻՍ ԲԱԽՇԻՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆ Է
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դատավոր Բորիս Բախշիյանին քաղբանտարկյալ է համարում։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում կայացրեց կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։
«Այսպիսով, ունեցանք հերթական քաղաքական բանտարկյալը, հանձին դատավոր Բորիս Բախշիյանի։ Իսկ ո՞վ էր կասկածում, որ նոր ստեղծված քաղաքական հետապնդումների մասնագիտական դատարանի պատանի թմկբահար դատավորն ընդունելու է կալանքի որոշում։ Ահա այս տարիներին դատարանների ստրկացման քայլերի ոչ սպառիչ շղթան՝ գաղտնազերված հայտնի եռակողմ հեռախոսազրույցներ- «Կա՞ Հայաստանում դատավոր, որ ինձ չլսի»-դատարանների շրջափակում-ՍԴ ջախջախում-«վնգստացող դատավորներ»-Քր․գործի հարուցում և դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրում-Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրում-Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ խցկում-դատարաններից համակարգիչների առգրավում-քաղաքական հետապնդումների (կալանքի) մասնագիտական դատարանների ստեղծում։
Այս ամենն ուղեկցվում էր քաղաքական բռնություններով, Արցախի հարցով «գաղտնի բանակցություններով», ի վերջո պարտությամբ, Արցախի հանձնումով, հետագայում Սյունիքի տարածքների հանձնումով, հազարավոր զոհերով, շուտով․․․»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխանյանը։
Նա երկրի ապագայով անհանգստացող ընդդիմադիր գործիչներին կոչ է արել հույս չդնել այսպես կոչված «սահմանադրական ճանապարհով», այն է՝ իրավական գործընթացներով պայքարի հաջողության վրա։
«Կարծում եմ, որ դուք նույնպես սա հիանալի հասկանում եք, բայց․․․
Է՛հ շարունակենք «կառուցողական» ընդդիմադիր քայլերը, մինչև․․․
Հետո կասենք․ «Մենք ինչո՞վ էնք մեղավոր, պատասխանատուն և մեղավորն իշխանություններն էին, իսկ մենք չուզեցինք երկիրը քաոսի վերածել»։ Իրո՞ք, իսկ եթե անկեղծ խոսենք, ապա վճռականություն չունեցանք և հարմարվեցինք»,-ընդգծել է իրավապաշտպանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-12-01 22:04244
Апелляционный уголовный суд заменил арест в качестве меры пресечения в отношении бывшего командира третьего армейского корпуса ВС Армении Григория Хачатурова на залог.
-
2023-12-01 19:41252
Израиль наносит массированные удары по всему югу Сектора Газа, передает Cursorinfo.
-
2023-12-01 19:37266
Заместитель министра труда и социальных вопросов Давид Хачатрян и пресс-секретарь министра труда и социальных вопросов Заруи Манучарян в ходе состоявшегося в «Гуманитарном центре» брифинга представили подробности относительно процессов выплаты пенсий и социальных пособий вынужденным переселенцам из Нагорного Карабаха.
-
2023-12-01 18:53264
Никаких правовых оснований для начала процедуры импичмента в отношении меня нет. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am избранный мэр города Алаверди Аркадий Тамазян.