Հայկ Ալումյան․ Դատավորը ունի կանխակալ բացասական վերաբերմունք Մանուչարյանի նկատմամբ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սամվել Մարդանյանի, այսօր՝ փետրվարի 7-ին, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական նիստին նրա փաստաբան Հայկ Ալումյանի կողմից դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացրեց։
«Առնվազն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից դատավորը ունի կանխակալ բացասական վերաբերմունք համայնքի ղեկավար Մանուչարյանի նկատմամբ։ Այս պայմաններում դատավարություն սկսկել և դատավորի կարգավիճակում հանդես գալ, դատարանը ուղղակի իրավունք չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանուչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Փաստաբանը ցավով նկատեց, որ այսօր դատական համակարգի նկատմամբ կիրառվում է տեռոր։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Պողոսյանի նախագահությամբ, դեկտեմբերի 10-ին Հարություն Մանուչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Գործով նախագահող դատավորն էլ Գևորգ Պողոսյանի որոշումն անփոփոխ էր թողել։
Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։
Բերդ համայնքի ղեկավարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, և որակում է այն որպես քաղաքական հետապնդում։
Yerevan Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: