ՍԴ-ն վաղը քննելու է ընդդիմադիր պատգամավորների դիմումը
Սահմանադրական դատարանը վաղը ՝փետրվարի 7-ին, քննելու է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի և 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։ Այս մասին News.am-ը տեղեկացավ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից։
Ըստ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:
News.am-ի հետ զրույցում դիմումատու, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ ըստ իրենց դիմումի, ԲԴԽ իրավաբան-գիտնականները պետք է լինեն 65 տարեկանից ցածր, ինչպես դատավորների դեպքում է։
«ԲԴԽ-ն դատավորների դեմ կարգապահական վարույթներ քննելիս կամ հենց վերջերս, երբ անձեռնմխելիության հարցը քննում էր, հանդես է գալիս որպես դատարան։ Ցանկացած անձը, երբ դիմում է դատարան, ակնկալում է, որ իր դատավորը չի կարող լինել 65 տարեկանից բարձր, դա ամրագրված է Սահմանադրությամբ։ Բայց երբ դատավորն է ակնկալում արդար դատաքննություն, ստացվում է, որ նույն ակնկալիքը պետք է չունենա, եթե առաջնորդվենք այն մեկնաբանությամբ, որը տեղի ունեցավ ԱԺ 7-րդ գումարման կողմից, երբ Գագիկ Ջհանգիրյանն ընտրվեց ԲԴԽ անդամ որպես իրավաբան-գիտնական։ Հոդվածներից մեկը հստակ նախատեսում է, որ դատավորի համար նախատեսվող պահանջները, այդ թվում՝ լիազորությունների դադարման, տարածվում են նաև իրավաբան-գիտնականների վրա։ Ժամանակին որպես հակափաստարկ այդ պնդման, ներկայացվում էր այն, որ Գագիկ Հարությունյանը ևս ԲԴԽ անդամ էր ընտրվել՝ լինելով 65 տարեկանից բարձր։ Գագիկ Հարությունյանի դեպքում նախատեսված անցումային դրույթ կար ԲԴԽ-ի առաջին կազմի ձևավորման վերաբերյալ»,- նշեց Արամ Վարդևանյանը և հավելեց, որ Գագիկ Ջհանգիրյանն անցել է ընդհանուր դրույթների հիման վրա։
Վարդևանյանը նաև նշեց՝ ինքը ՍԴ պաշտոնական կայքի շնորհանդեսին հրապարակված լուսանկարներում տեսել է, որ ՍԴ նախագահի կողքին նստած է եղել Գագիկ Ջհանգիրյանը. «Երբ գիտես, որ կոնկրետ անձի պաշտոնը գտնվում է ՍԴ-ի վարույթում, այդ անձին չեն հրավիրում կայքի շնորհանդեսին։ Ինչևէ, գուցե դա որևէ նշանակություն չի ունենում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 19:39
Антицерковная кампания властей – серьезная угроза армянской государственности и народному единству, она бьет по репутации страны и Церкви. Об этом заявил Католикос Всех армян Гарегин II на ежегодном собрании священников в Св. Эчмиадзине.
-
2025-07-11 19:37
Теперь очередь за цистернами с газом. На стоянке Степанцминда-Ларс в Грузии более пятидесяти армянских грузовиков со сжиженным газом с рассвета ждут завершения таможенных процедур, чтобы отправиться в Армению. Водители, звонившие в редакцию Радио «Свобода» с места происшествия, сообщают, что грузинская таможенная служба вводит новые ограничения на возвращающиеся в Армению из России грузовики без какой-либо четкой причины и официального объяснения.
-
2025-07-11 19:35
Управление верховного комиссара ООН по правам человека (УВКПЧ) осведомлено о напряженности вокруг Армянской Апостольской церкви (ААЦ), но не располагает достаточной информацией для комментариев. Об этом заявила РИА Новости официальный представитель Управления Элизабет Троссел.
-
2025-07-11 19:35
Госдеп США предупредил сотрудников о грядущих увольнениях в ведомстве в рамках плана администрации Дональда Трампа по сокращению правительственного штата. Об этом сообщают The Washington Post (WP) и The New York Times (NYT) со ссылкой на попавшее в их распоряжение внутреннее сообщение, отправленное сотрудникам Госдепа.