Իրանը պատրաստ է ամրապնդել ՀՀ–ի հետ գործակցությունը. Աբդոլլահիանը շնորհավորել է Միրզոյանին
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Pars Today–ը։
Նախարարը հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջին երկրներից է, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:
Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իրանը պատրաստ է ամրապնդել Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը։
Իրանի Իսլամական Հանրապետությունը ՀՀ անկախությունը ճանաչել է 1991 թ. դեկտեմբերի 25-ին: Երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թ.–ի փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրված հռչակագրով, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 11:31
Временно назначенный управляющий «Электросетей Армении» Романос Петросян начал пересмотр кадрового состава компании, сообщает газета «Жоховурд».
-
2025-07-30 11:29
Проверки, связанные с визой, не прекращаются также после ее выдачи, и в случае нарушения закона она может быть аннулирована. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе посольства США в Армении.
-
2025-07-30 11:25
На Камчатке произошло мощное землетрясение, сообщается о нескольких пострадавших.
-
2025-07-30 11:24
Сегодня, 30 июля, Ереванский уголовный суд первой инстанции общей юрисдикции огласил решение по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа премьер-министра Никола Пашиняна.