Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԻՐԱԼԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՐԱԳ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԲԱՅՐԱՔԹԱՐԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿ
Հայ–թուրքական հարաբերությունների ամբողջ պատմության ընթացքում ինչ–որ առումով պահպանվել է հավասարակշռություն, և 1990-ականներից սկսած` հայ–թուրքական շփումներ, հանդիպումներ եղել են Եվրոպայում, ուստի նաև աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանելու համար որոշել են բանագնացների երկրորդ հանդիպումն անցկացնել Վիեննայում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, անդրադարնալով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի` Վիեննայում փետրվարի 24-ին կայանալիք երկրորդ հանդիպմանը ։
«Այդուհանդերձ տվյալ հանգամանքը հակասում է թուրքական կողմի հայտարարության տառին և ոգուն, քանի որ Անկարայի ցանկությունն էր նմանատիպ հանդիպումներ անցկացնել կա՛մ Հայաստանում, կա՛մ Թուրքիայում` առանց միջնորդների։ Սա ավելի շատ ոչ թե բանակցություններում Ռուսաստանի խորքային ներգրավումն է, այլ պարզապես հարգանքի դրսևորում ստեղծված աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի նկատմամբ, ըստ որի` եթե հանդիպում է կայանում Մոսկվայում, ապա կարող է կազմակերպվել նաև Արևմուտքում, եվրոպական ինչ–որ երկրում»,– նշեց թուրքագետը։
Մելքոնյանի դիտարկմամբ` ավելի հավանական է, որ Վիեննայում տեղի կունենա դիրքորոշումների քննարկում, մանավանդ որ թուրքական կողմը մի քանի անգամ հայտարարել է մոտավորապես այն օրակարգի մասին, որն իր կանխատեսմամբ պետք է դիտարկվի։ Ըստ նրա` Հայաստանի և Թուրքիայի միջև վստահության պակասը թուրքական կողմի պնդմամբ պայմանավորված է Հայոց ցեղասպանության խնդրով, արցախյան հիմնահարցով, Կարսի պայմանագրի հարցով, և եթե նման հարցեր են քննարկվելու հաջորդ հանդիպման ընթացքում, ապա դա, ըստ Մելքոնյանի, կարելի է ուղղակի կամ անուղղակի համարել թուրքական նախապայմանների բարձրաձայնում։
«Եթե հայկական կողմը համաձայնի թուրքական օրակարգին, ապա դրանով կբացվի հայ–թուրքական հարաբերությունների վտանգավոր օվերտոնի հերթական պատուհանը կամ դարպասը։ Թուրքիան արդեն իսկ Հայաստանի նկատմամբ կիրառում է փափուկ ուժի իր քաղաքականությունը և գնալով ընդլայնում է զինանոցը, ինչն էլ ավելի մեծ դժվարություններ է ներկայացնելու հայկական կողմի համար, որովհետև թուրքական փափուկ ուժը շատ հաճախ կիրառվում է քողարկված, մինչդեռ Հայաստանի այսօրվա պատասխանատուները չունեն այն պրոֆեսիոնալիզմը, որպեսզի կարողանան թուրքական տարատեսակ որոգայթները նկատել կամ չեն ուզում նկատել»,– ասաց թուրքագետը։
Մելքոնյանի համոզմամբ` թուրքական կողմի դրական մեսիջներից կամ հայտարարություններից չարժե ոգևորվել և թուլացնել զգոնությունը, քանի որ այդ հրավերներն ու սիրալիրությունները շատ արագ կարող են վերադառնալ բայրաքթարային տրամաբանության շրջանակներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.