Դավիթ Տոնոյանը շարունակում է պահանջել բաց և հրապարակային դատավարություն
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է, որ Դավիթ Տոնոյանը շարունակում է պնդել և պահանջել բաց և հրապարակային դատավարություն:
«Հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանի և մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով 04.02.2022թ. նշանակված առաջին իսկ դատական նիստը չի կայացել և անորոշ ժամկետով հետաձգվել է ազատության մեջ գտնվող դատավարության մասնակիցների, ինչպես նաև նախագահող դատավորի վատառողջության պատճառով:
Միաժամանակ հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանը շարունակում է պնդել և պահանջել բաց և հրապարակային դատավարություն, որը դռնփակ ռեժիմով է անցկացվում դատավոր Մանվել Շահվերդյանի անհիմն որոշմամբ՝ մասնագիտական առումով պետական և ռազմական գաղտնիք հասկացություններին առհասարակ չտիրապետելու պատճառով: Հաստատապես շարունակում ենք պնդել, որ քրեական գործի նյութերում չկան պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք կրում են «հույժ գաղտնի» դրոշմը, իսկ հետազոտվելիք նյութերը առավելապես ծառայողական գաղտնիք պարունակող նյութեր են: Դատավորն իր որոշումը կայացնելուց առաջ որևէ միջոց անգամ չի գործադրել համապատասխան գերատեսչությունից պարզելու՝ քրեական գործում առկա է արդյո՞ք օրենքով պահպանվող գաղտնիք, թե ոչ, իսկ այդ նյութերի մեծ մասը որպես ծառայողական գաղտնիք դասելու նախաձեռնող-հեղինակը եղել է հենց Դավիթ Տոնոյանը:
Հայտնում ենք նաև, որ մինչ օրս վերաքննիչ քրեական դատարանում մեր կողմից Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը որևէ դատավորի չի մակագրվել, բողոքի քննության օր նշանակված չէ, որը հայտնի լինելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրված է հայտարարության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 07:51
За последние полтора месяца в Россию въехало 1775 грузовиков с армянскими абрикосами, сообщил в соцсетях министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-07-15 07:50
Ценные бумаги стран Евразийского экономического союза (ЕАЭС) можно будет свободно торговаться на биржах всех стран объединения. Соглашение с российской стороны ратифицировала Госдума, одобрил Совет Федерации и скрепил подписью президент РФ Владимир Путин.
-
2025-07-15 07:46
Обострение отношений России с Арменией и Азербайджаном может быть не случайным и оказаться в логике заявлений посла США в Турции Тома Баррака об аренде так называемого Зангезурского коридора. Об этом заявил первый замглавы комитета Госдумы по делам СНГ Константин Затулин в интервью RTVI.
-
2025-07-15 07:43
Отношения Еревана и Баку оказались в центре внимания встречи премьер-министра Армении Никола Пашиняна и президента Франции Эммануэля Макрона. Об этом французский лидер написал в X, раскрыв детали переговоров с Пашиняном.