Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։
Ինչպես արդեն տեղեկացվել էր, նիստն սկսվել էր տեխնիկական ընդմիջմամբ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել էր, որ Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանից ստացվել է տեղեկություն այն մասին, որ փետրվարի 7-ին փաստաբանը Կապանում մասնակցել է նիստի և երեկ չի կարողացել վերադառնալ։ Այսօր ճանապարհին տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոնց պատճառով նա չի հասցնում ներկայանալ նիստի սկզբին։ Փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանը ճանապարհին է։
Ընդմիջման ընթացքում հասցրել է ներկայանալ երկրի երկրորդ նախագահը։ Արմեն Գևորգյանը տեղեկացրել է, որ, իր տեղեկություններով, մեքենան է խափանվել։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ քանի որ իրենք չենք կարող ստուգել բացակայության հարգելիությունը, ապա ձեռնպահ կմնան դիրքորոշում հայտնելուց։
Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 15-ին, ժամը 13.00-ին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.