Արմեն Չարչյան․ Արդեն կարող եմ աշխատանքի գալ
Պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն իր կալանավորումը բացարձակ ապօրինություն է համարում, որը 2 փաստաթղթով հաստատվել է։ Չարչյանը լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` հավելելով, որ դա հաստատել է ինչպես Սահմանադրական դատարանը, այնպես էլ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը։
«Չնայած քայլելը մի փոքր դժվար է ինձ համար, բայց առողջական վիճակս բարելավել է, և արդեն կարող եմ աշխատանքի գալ։ Բայց ԱԺ աշխատանքն ինձ համար առաջնահերթություն չէ` առաջնահերթ ինձ համար բժշկությունն է։ Բժշկության մեջ գիտական աշխատանքներով եմ զբաղվել այս ընթացքում, ինչպես նաև ԵՊԲՀ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի աշխատանքներով»,–ասաց Չարչյանը։
Նրա խոսքով` իր քաղաքացիական դիրքորոշումը և մտածելակերպը որևէ փոփոխության չի ենթարկվել` կալանավորումը որևէ ազդեցություն չի ունեցել իր հայացքների վրա:
Նկատառմանը, թե մամուլում շատ են գրում, որ իշխանությունը պայման է դրել, թե մանդատը վայր դնելու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, Չարչյանն արձագանքեց, որ իշխանությունների հետ որևէ կապ ո՛չ ուղղակի, ո՛չ էլ քողարկված չի ունեցել, իշխանություններն էլ չեն փորձել որևէ կերպ կապի դուրս գալ իր հետ: Այդ ամենը, ըստ նրա, մտացածին հերյուրանքներ են:
«Այս ամենին ես պատասխանել եմ Մարկ Տվենի խոսքերով. «Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են»: Իմ երազանքն է վերադառնալ վիրահատարան, ես իմ վիրահատարանի գահից իջել եմ, նստել եմ այս հասարակ կարմիր աթոռներին միայն մեկ նպատակով, որ կարողանամ ավելի բարեկեցիկ երկիր կառուցելու վրա ազդեցություն ունենամ։ Երբ իրավիճակը, այս ամենը կհարթվի, ես հաճույքով կվերադառնամ վիրահատարան»,–խոստացավ պրոֆեսորը։
Լրագրողների հարցին՝ մտավախություն չունի՞, որ կարող են նոր քրգործ հարուցել, Չարչյանը պատասխանեց, թե մտավախություն բառի մեջ կա վախ բառը։ Նա հիշեցրեց` երբ այրվող ինքնաթիռից վիրավոր հիվանդ է հանել, այդ ժամանակ էլ վախ չի ունեցել։
Չարչյանը հավելեց, որ ազատության մեջ հայտնվելուց հետո որևէ քաղաքական ճնշման չի ենթարկվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.