Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հաստատում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կուրսը
Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հաստատելով օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու, «ալբանացնելու» մտադրությունը։
«Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ազատագրված տարածքներում գտնվող պատմական-կրոնական հուշարձանները պատկանում են ադրբեջանական ժառանգությանը, և դրանց պահպանությունը ադրբեջանական պետության պարտականությունն է։ Որպես վառ ապացույց կարելի է նշել Շուշի քաղաքում մզկիթների և երկու քրիստոնեական եկեղեցիների վերականգնումը։ Ադրբեջանը՝ ի տարբերություն Հայաստանի, իր պատմամշակութային ժառանգության մեջ կրոնական և էթնիկական հողի վրա տարբերություններ չի դնում և հավատարիմ է միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին, ներառյալ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին: Հավելենք նաև, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը ներկայումս համապատասխան մոնիթորինգ է անցկացնում օկուպացիայից ազատագրված տարածքներում։ Ինչ վերաբերում է ազատագրված տարածքներում հնագույն ալբանական ժառանգությանը, ապա հարկ է նշել, որ այդ կապակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ տեղի և արտասահմանյան փորձագետների ներգրավմամբ՝ համապատասխան մոնիթորինգ իրականացնելու համար։ Իսկ կեղծիքների հայտնաբերման դեպքում այդ խախտումները կփաստագրվեն ու միջազգային փորձագետների մասնակցությամբ կներկայացվեն միջազգային հանրությանը։ Հիշեցնենք, որ պատմամշակութային ժառանգության պատկանելիության փոփոխությունը, դրա ծագումը հակասում է 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի դրույթներին»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 12:10
Лайнер авиакомпании Utair со второй попытки, с задержкой в несколько часов совершил посадку в Ереване. Об этом Sputnik Армения заявили в Комитете гражданской авиации (КГА).
-
2025-07-03 12:07
Правительство Армении на заседании в четверг установило квоты на ввоз сельскохозяйственной продукции из Ирана.
-
2025-07-03 12:05
В то время как все обеспокоены начавшейся антинациональной атакой на Церковь и борьбой против становления диктатуры, во внешнеполитической сфере происходят активные процессы, которые ускорились после визита де-факто управленца Армении Никола Пашиняна в Стамбул. Об этом написал тюрколог Варужан ГЕГАМЯН в своём Telegram-канале.
-
2025-07-03 12:04
Федеральная служба судебных приставов России возбудила исполнительное производство в отношении азербайджанского бизнесмена Араса (Араза) Агаларова (бывшего свата президента Азербайджана Алиева – ред.), свидетельствуют данные из реестра должников физлиц.