Последние новости

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հիմնադիրները նոր ծրագրեր են սկսում

«Համահայկական ինտելեկտուալ շարժում» նախաձեռնության համահիմնադիրներ Կարեն Քոչարյանը, Տիգրան Քոչարյանը և Հարություն Արզումանյանը պատրաստվում են ընդլայնել իրենց շրջանակները։

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի սրահում այսօր կայացած ասուլիսին բանախոսներն ասացին, որ մեկնարկում են ծրագրերի շարք` ինտելեկտուալ խաղերի բիզնես-լիգայի, ինտելեկտուալ խաղերի դպրոցական և ուսանողական լիգաների ստեղծում, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի սիրողական առաջնություն, ինչպես նաև կազմակերպությունների ներսում ինտելեկտուալ խաղերի միջոցով թիմ-բիլդինգի անցկացում:

«Կարծում եմ, որ Հայաստանում ամեն ինչ պետք է սկսել կրթությունից ու հասարակության ինտելեկտի բարձրացումից։ Կարևոր ենք համարում, որ այս համատեքստում ուշադրության կենտրոնում լինեն նաև մարզերը, որովհետև այս շարժումը հիմնականում կենտրոնացվել է Երևանում»,– ասաց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ այս տարի հեռուստատեսային ֆորմատում ավելացնելու են արտամրցութային խաղերի քանակը։ Այսպիսով` նախաձեռնության շնորհիվ կկարողանան տարբեր համայնքների առայժմ սիրողական թիմերին հրավիրել հեռուստատեսային խաղերի։

Նախաձեռնության մեկ այլ հիմնադիր, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի գիտակ Տիգրան Քոչարյանն էլ նշեց, որ մարզերում ներկա պահին կան գիտակների գործող ակումբներ, և Հայաստանի գիտակների ասոցիացիան նախատեսում է այս տարվա գարնանն ու ամռանը 2 խոշոր միջոցառում իրականացնել` Դիլիջանում միջազգային փառատոն, իսկ Արցախում` խոշոր ծրագիր։ «Դիլիջանի փառատոնին ներկա է լինելու 30-ից ավելիթիմ` 11 երկրից, իսկ Արցախի դեպքում, մենք կարծում ենք, որ ինտելեկտուալ ասպարեզում էլ այն Հայաստանի հետ միասին պետք է լինի»,– ասաց Տիգրան Քոչարյանը։

Առաջին անգամ աշնանն անցկացվելու է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի սիրողական առաջնությունը։ Բանակցություններ են ընթանալու, որ այդ առաջնության հաղթող թիմը կարողանա մասնակցել աշխարհի սիրողական առաջնությանը։

Հարություն Արզումանյանն էլ խոսեց ոլորտային առաջնություններ անցկացնելու գաղափարի մասին։

«Մենք մտադրություն ունենք ստեղծել ինտելեկտուալ խաղերի բիզնես–լիգա, որտեղ կմասնակցեն ոչ պրոֆեսիոնալ գիտակներ` մարդիկ, ովքեր երբևէ կամ շատ լրջորեն չեն մասնակցել առաջնությունների։ Նման ձևաչափ ենք ընտրել, քանի որ կարծում ենք, որ հատկապես կազմակերպությունների միջև մրցակցային ոգին շատ կարևոր է։ Հրավերներ ենք ուղարկելու ՀՀ–ում գործող բոլոր խոշոր ու միջին կազմակերպություններին»,– ասաց Արզումանյանը։

Նախաձեռնության համահիմնադիրները նաև ցանկանում են ստեղծել Ինտելեկտուալ խաղերի դպրոցական և ուսանողական լիգաներ։ Հարություն Արզումանյանը շեշտեց, որ դպրոցական տարիքի երեխաների մոտ հետաքրքրությունը մի փոքր նվազել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի նկատմամբ, ինչը պայմանավորված է լեզվի հետ, այժմ կտրվի հնարավորություն խաղն անցկացնել հայերեն տարբերակով։

Այս ամենին զուգահեռ նախաձեռնության անդամները ցանկանում են ստեղծել ամբողջությամբ հայաֆիկացված ակումբ, որտեղ թե՛ ուսանողներ, թե՛ աշակերտներ, թե՛ բիզնես–լիգայի ներկայացուցիչներ հնարավորություն կունենան մայրենի լեզվով փորձել ուժերը։

Մամուլի ներկայացուցիչները ևս կարող են թիմեր կազմել ու մասնակցել սիրողական առաջնություններին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ