Հայկ Մամիջանյան․ Մի նույնականացրեք Հայաստանն ու Փաշինյանին
Բոլորը վրդովված են Լուկաշենկոյի խոսքերից, մինչդեռ պետք է հասկանալ դրա պատճառները: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահի աղմկահարույց հայտարարությանը:
«Իսկ պատճառները հասկանալու համար պետք է լսել Սերժ Սարգսյանի ու Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունն ու տարբերել, թե ինչպես էին մինչև 2018 թվականը խոսում Հայաստանի ղեկավարի հետ առանց տեսախցիկների ու ինչպես են խոսում Նիկոլ Փաշինյանի հետ հիմա՝ տեսախցիկների առաջ»,- ասաց նա:
Մամիջանյանը նշեց՝ Բելառուսի նախագահը հարցազրույցում իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք անընդունելի են.
«Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին՝ Հայաստանը հստակ նպատակներ ունի և շարունակելու է մնալ Եվրոպան ու Ասիան կապող աշխարհաքաղաքական հանգույց: Հայաստանն ու Արցախը եղել են ու շարունակելու են մնալ քրիստոնյա աշխարհի դարպասը, Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման երաշխավորն ու աջակիցը: Մենք ոտքի ենք կանգնելու ու մաքրելու ենք կապիտուլյացիայի ու դրա պատճառը հանդիսացող խմբակին վերընտրելու խայտառակ խարանից»,- հայտարարեց պատգամավորը:
Մամիջանյանը նաև դիմեց Ալեքսանդր Լուկաշենկոյին.
«Մի նույնականացրեք Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին: Երբեք չկարծեք, թե Հայաստանի հետ կարող եք խոսել այն նույն ձևով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»:
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 14:21
В Москве задержаны двое граждан Армении в рамках расследования взрыва в элитном жилом комплексе «Алые паруса», в результате которого погиб создатель армянского добровольческого батальона Армен Саркисян. По данным RT, 44-летний Арман П. и 61-летний Грачья П. были арестованы спустя несколько дней после трагедии.
-
2025-02-22 14:20
Депутат фракции «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-02-22 14:19
Азербайджан в нарушение международного гуманитарного права проводит инсценированные судебные процессы над гражданскими пленными и бывшим военно-политическим руководством Арцаха. Об этом на зимней сессии ПА ОБСЕ заявил депутат от блока «Армения» Лилит Галстян. Она заметила, что право на юридическую защиту этих людей было серьезно нарушено.
-
2025-02-22 12:35
Очевидно, что цель уголовного преследования в отношении Эдгара Казаряна - заставить замолчать его в публичных выступлениях общественно-политического характера, причем путем открытого злоупотребления частью 2 статьи 490 УК Республики Армения, написал бывший омбудсмен Арман Татоян.