Հայաստանում Բելառուսի դեսպանն ԱԳՆ-ում է եղել
Հայաստանում Բելառուսի դեսպանն փետրվարի 8-ին եղել է ԱԳՆ-ում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Թե ինչ ուղերձ է փոխանցվել Բելառուսի դեսպանին, ԱԳՆ խոսնակը չմանրամասնեց։
Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության և դրան հետխորհրդային այլ երկրների միանալու հեռանկարների մասին, ասել էր. «Հայաստանը գնալու տեղ չունի։ Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք արդեն տեսել են... Նիկոլ Վովաևիչը տեսել է դա»։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն արձագանքել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Սոլովյովին տված հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ արված հայտարարությանը՝ նշելով․ «Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 18:51
Количество вышедших на митинг в защиту Самвела Карапетяна – вопрос не главный. Для народа, который устал верить политикам и был сто раз обманут лжеоппозиционерами, людей вышло немало.
-
2025-07-07 18:46
Ходатайства о лишении иммунитета могут быть поданы и против других депутатов парламента Армении. Об этом заявила в законодательном органе генеральный прокурор Анна Вардапетян.
-
2025-07-07 18:44
В Минтрансе России еще одна смерть.
-
2025-07-07 18:42
Архиепископ Микаэл Аджапахян через свою команду адвокатов ответил на утренний пост Пашиняна.