Последние новости

Ռուս ուղղափառ եկեղեցին բողոք է հայտնել Թուրքիայի ուղղափառ սրբավայրերը պղծելու դեմ

Ռուս ուղղափառ եկեղեցին բողոք է հայտնել Թուրքիայի ուղղափառ սրբավայրերը պղծելու դեմ, հաղորդում է Интерфакс-ը:

Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնը հայտարարել է, որ Պոնտոսի հույների գլխավոր պատմական սրբավայր Տրապիզոնում՝ Պանագիա վանքում, տեղի իշխանությունները թույլատրել են դիսկոտեկի անցկացում:

«Կտրուկ բողոք ենք հայտնում Թուրքիայում ուղղափառ սրբավայրերի պղծման դեմ»,- ասել է եկեղեցու ներկայացուցիչը: «Հուսով ենք, որ պետական ղեկավարությունը, հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդման լույսի ներքո, աչք չի փակի այդ վրդովեցուցիչ դեպքի վրա»,- նշել նա, տեղեկացնում է ArmeniaToday.news:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ