Մայր աթոռը դիմում է միջազգային կառույցներին
Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը կանգնեցնելու համար Մայր աթոռը դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին։ Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը։
Մայր աթոռը խստորեն դատապարտում է Ադրբեջանի մշակույթի նախարարի՝ օրերս արած հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանում ձևավորվել է տեղի և արտերկրյա մասնագետներից կազմված «Աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպես կոչված աղվանական կրոնական տաճարներից հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»:
Մայր աթոռն այս նախաձեռնությունը որակում է որպես հակամարդկային ու հակաքաղաքակրթական գործողություն Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ՝ շարունակական թշնամանքի ու ատելության ընդգծված դրսևորումներով:
«Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի քրիստոնեական սրբավայրերի հայկական ինքնությունը գիտականորեն հաստատված իրողություն է և չի կարող վիճարկման առարկա դառնալ խելամիտ ու առարկայական մտածողության շրջանակներում»,- նշված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի մշակույթի նախարարի՝ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարությանն արդեն արձագանքել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունները։
Ընդգծվում է, որ Բաքվի այս քայլը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշման կոպիտ խախտում է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.