Վարդան Ոսկանյան․ Հայաստանն ու Իրանը պետք է ունենան համատեղ անվտանգության համակարգ
Այս մասին այսօր Երևանում ընթացող Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում հայտարարեց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Անվտանգությունն է, որ այսօր բնորոշում է մեր երկու պետությունների առջև ծառացած ամենաօրհասական մարտահրավերները։ Պետք է ստեղծեն այն մարդկային, մշակութային միջավայրը, որտեղ այդ հարաբերությունները պետք է խնամվեն, զարգանան ու ի վերջո հանգեցնեն հայ–իրանական ռազմավարական դաշինքի կնքմանը։ Այո, մենք ունենք դրա անհրաժեշտությունը, որովհետև դա են պարտադրում տարածաշրջանում առկա բազում մարտահրավերները` սկսած ահաբեկչական խմբավորումների ներկայությունից, որոնք հարձակում գործեցին Հայաստանի ու Արցախի վրա և փորձում են հարձակումներ գործել նաև Իրանի վրա»,– ասաց Ոսկանյանը։
Իրանագետը շեշտեց, որ այսօր տարածաշրջանում կան տարածապաշտությունը, ռասիզմը իրենց պետական գաղափարախոսությունը դարձրած երկրներ։ Բայց Հայաստանն ու Իրանն են տարածաշրջանի հնագույն քաղաքակարթություններն ու ժողովուրդները։ Նրա խոսքով, այդ է վկայում Աքեմենյան Պարսկաստանի արքա Դարեհ Ա–ի հրամանով մ.թ.ա. 523-521 թվականներին Բեհիսթուն ժայռի վրա փորագրված եռալեզու արձանագրությունը։
«Հայաստանի ու Իրանի սահմանն այս տարածաշրջանի հնագույն սահմանն է, որի մի մասը` Արցախի հատվածը, մենք, ցավոք, կորցրեցինք»,– հիշեցրեց Ոսկանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».