Թաթոյան․ Լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության հետևում
ՄԻՊ Արման Թաթոյանը նոր արտահերթ զեկույց է ներկայացրել Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների և լրագրողների նկատմամբ հանրային պաշտոնյաների անթույլատրելի արարքների մասին` անորոշ կարգավորումների պայմաններում:
ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ նշվում է. «Նախ, զեկույցում առաջ են քաշվել մեր այն հիմնարար մոտեցումը, որ հանրային պաշտոնյաները պետք է ղեկավարվեն լրագրողների բարեխղճության ու օրինավորության կանխավարկածով:
Խոսքն առավել կոնկրետ վերաբերում է լրագրողների գործունեության սահմանափակումներին ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների ներքո սահմանելու իրավաչափությանը։
Զեկույցով կարևորվել է լրագրողների բարձր պրոֆեսիոնալ աշխատանքը պատասխանատու լրագրության կանոններով: Առանց պրոֆեսիոնալ լրագրողական աշխատանքի հնարավոր չէ ապահովել լրագրողների լիարժեք պաշտպանություն:
Մենք ենք նաև պարբերաբար կազմակերպում քննարկումներ ու աշխատաժողովներ լրագրողների համար տարբեր մասնագիտական ուղղություններով (կանանց իրավունքներ, աշխատանքային իրավունքներ և այլն)՝ նպաստելու համար լրագրողների բարձր մասնագիտական աշխատանքին:
Սույն արտահերթ զեկույցը նպատակ ունի ևս մեկ անգամ ամրագրել լրագրողների մասնագիտական աշխատանքի կարևորությունը և ցույց տալ այդ աշխատանքին միջամտելու պետության հայեցողության սահմանները:
Զեկույցն ամրագրում է, որ գոյություն չունեն իրավական կոնկրետ ու հստակ կարգավորումներ, որոնցով կամ որոնց հիման վրա կամրագրվեն Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները ԱԺ նստավայրի տարածքում և շենքում ։
Խնդրահարույց է ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների նկատմամբ բացասական հետևանքները, պատասխանատվության միջոցները չունեն իրավական հիմք, չեն ստացել օրենքի մակարդակով ամրագրում, ինչպես նաև կանխատեսելի չեն հենց իրենց լրագրողների համար:
Լրագրողների համար չի իրականացվել պատշաճ իրազեկում իրենց իրավունքների, մասնագիտական գործունեության սահմանափակումների վերաբերյալ, այդ թվում՝ սահմանափակումների սահմանների, ինչպես նաև այդ սահմանափակումներին չհետևելու դեպքում բացասական հետևանքների վերաբերյալ:
Բացի այդ, զեկույցում անդրադարձել ենք նրան, որ անորոշ կարգավորումների ու օրենսդրական բացի պատճառով ստեղծվել է այնպիսի վիճակ, երբ տարբեր հանրային գործիչներ, այդ թվում՝ Կառավարության և Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ լրագրողների մասնագիտական աշխատանքի քննարկվող սահմանափակումները հիմնավորելիս բերում են հանցագործությունների դեմ պայքարի հիմնավորումներ:
Չի կարող ընդունելի լինել, որ այն էլ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մասին խոսելիս համեմատություններ են տարվում, օրինակ, ծանր հանցանքներ (օրինակ՝ ահաբեկչություն) կատարած անձանց կամ վարձկանների հետ՝ դրանով առավել նպաստելով հասարակությունում, ինչպես նաև այլ մարմինների մոտ լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ կարծրատիպերի ձևավորմանը կամ խորացմանը:
Զեկույցում նաև մանրամասն վերլուծված է Ազգային ժողովում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների անթույլատրելի վարքագիծն ու արարքները լրագրողների նկատմամբ, այդ թվում՝ ապօրինի սպառնալիքների ներքո լրագրողներին ապօրինի պահանջներ ներկայացնելը (առանց հիմնավորումների լրագրողական նյութերը ջնջելու պահանջներ, հավատարմագրումից զրկելու սպառնալիքի դեպքեր և այլն (sad)
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողի աշխատանքը պետք է կանոնակարգվի ոչ թե հանցավորության դեմ պայքարի կամ այդ իմաստով ԱԺ անվտանգության ապահովման, այլ կոնկրետ մարմնի բնականոն գործունեության տեսանկյունից՝ մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքով և առանց լրագրողի աշխատանքի խոչընդոտների:
Հատուկ արձանագրում ենք, որ Ազգային ժողովի անվտանգության ապահովումը հիմնարար կարևորություն ունի, սակայն լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել եմ նաև Սահմանադրական դատարան. վիճարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 42-րդ, 51-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին:
Այսպիսով, առիթը համարելով ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումները և այդ հարցում ՍԴ-ին ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, հաշվի առնելով, որ ԱԺ-ում անորոշ կարգավորումները նպաստում են լրագրողների իրավունքների սահմանափակումները՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց, որում մանրամասն վերլուծված են վիճարկվող կարգավորումների հիման վրա կիրառվող սահմանափակումների իրավաչափությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև ներկայացված են լրագրողների պաշտպանված մասնագիտական աշխատանքի ապահովման կանոններ», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 09:56
Американские исследователи из Канзасского университета пришли к неожиданным выводам о восприятии времени в зрелом возрасте. В научном журнале Personality and Social Psychology Bulletin (PSPB) были опубликованы результаты масштабного исследования, в котором участвовали 2500 человек. Анализ ответов показал: ощущение, что время ускоряется с возрастом, не связано с однообразием или рутиной. Ключевым фактором оказался личностный рост и насыщенность жизни.
-
2025-06-06 09:09
«В эти дни верховный лидер страны при поддержке своего ближайшего окружения пытается любой ценой сохранить в повестке искусственную антицерковную кампанию, которая останется в нашей новейшей истории как очередной позорный эпизод правления этой власти». Об этом написал иерей Абраам Мартиросян.
-
2025-06-06 09:04
Член Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Артак Закарян прокомментировал заявления министра иностранных дел Арарата Мирзояна.
-
2025-06-06 09:03
Российский военный эксперт Константин Сивков прокомментировал Alpha News антироссийские шаги президента Азербайджана Ильхама Алиева и новые заявления Баку о «Западном Азербайджане». По мнению эксперта, антироссийские действия Азербайджана продиктованы мощнейшим давлением со стороны Запада.