ՀՀ-ն կրկին հայտնվել է ԵՄ մուգ կարմիր գոտում
Վերջին 14 օրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է գրեթե 437%ով, Հայաստանն, ըստ Եվրամիության չափանիշների, մուգ կարմիր գոտում է, ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նրա խոսքով՝ վերջին 14 օրերի ընթացքում կորոնավիրուսի դրական թեստերի մասնաբաժինը կազմել է 38.5%, մինչդեռ նախորդ 14 օրերին եղել է 10.5%:
«Երկրում հիմա տարածվում է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամը, որով վարակվածները ավելի հազվադեպ են հոսպիտալացման կարիք ունենում, քան նախորդ՝ դելտա շտամով վարակվածները, սակայն այս դեպքում ևս շնչառական խնդիրներ են ի հայտ գալիս, ուստի հետևողական բուժում է պետք»,-ընդգծեց մասնագետն այսօր կայացած ասուլիսի ժամանակ:
ԱՆ ներկայացուցիչը հորդորեց, պատվաստվել, շարունակել կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ախտահանել ձեռքերը: Նրա խոսքով՝ այն դեռևս շարունակում է մնալ վարակի հաղթահարման միակ ուղին, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 13:42
Записи, которые Следственный комитет представил задержанным сотрудникам компании Самвела Карапетяна, сфабрикованы, пишет газета «Жоховурд» со ссылкой на свои источники в адвокатском сообществе.
-
2025-07-09 13:40
Адвокат архиепископа Баграта Галстаняна, Ованес Худоян не исключает новые посягательства на Первопрестольный Эчмиадзин. Свое мнение он выразил на пресс-конференции 9 июля, отвечая на вопрос о возможности «нового нападения» силовиков и связи происходящего с выборами 2026 г.
-
2025-07-09 13:38
Премьер Армении Никол Пашинян с помощью внутреннего террора хочет исключить сопротивление перед новыми уступками Азербайджану. Об этом сказала журналистам представитель оппозиционного блока "Армения" Анна Григорян.
-
2025-07-09 13:31
Никол Пашинян 9 июля с рабочим визитом отправляется в Объединённые Арабские Эмираты.