Պաշտպան․ Ռուբեն Հայրապետյանի` 562 մլն յուրացնելու գործը «ջրվել» է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի` 562 միլիոն դրամ յուրացնելու գործը ոչ միայն «ջրվել» է, այլև ՔԿ–ն փաստել է, որ մեղադրանքը «փուչիկ» է եղել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Նա նշեց` 2019-ին դեկտեմբերի 12-ին արշավ սկսվեց Հայրապետյանի դեմ, և քրգործ հարուցվեց այն դեպքով, թե իբր թե Հայրապետյանի կազմակերպմամբ 562 միլիոն դրամի յուրացման գործընթաց է արվել «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» շինաշխատանքների ժամանակ։
«Մենք գիտեինք, որ շինարարական աշխատանքներն ավել են արվել, ոչ թե չարաշահում է եղել։ Քրգործ հարուցելուց 2 տարի անց` երեկ, ստացանք գործով փորձագետի եզրակացության արդյունքները։ Փորձագետներն արձանագրել են, որ ՀՖՖ–ն Հայրապետյանին պատկանող կազմակերպությանը դեռևս պետք է 84 մլն դրամ վճարի»,–ասաց Մակինյանը։
Նրա խոսքով` սա առաջին քրգործն էր, որով արշավ սկսվեց Հայրապետյանի դեմ, նույն ճակատագրին են արժանանալու մյուս գործերը։ Մակինյանը հայտնեց, որ այս գործով են անցնում նաև ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, ինչպես նաև «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրեն Վահագն Դավթյանը։
Փաստաբանի խոսքով` հիմա սպասում են ոստիկանության արձագանքին, թե ինչ են ասելու Ռուբեն Հայրապետյանի բարի համբավն արատավորելու համար։ Մակինյանը նշեց` գաղտնիք չէ, որ Հայրապետյանն ունևոր անձ է, և նրա գույքը մինչև հիմա կալանքի տակ է։
«Ո՞վ պետք է պատասխան տա այս ամենի համար։ Սա փաստում է այն մասին, որ Հայրապետյանի դեմ սկսված արշավը քաղաքական է։ Մենք փոխհատուցում ենք պահանջելու»,–ասաց նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.